Գլխավոր տեղեկություն
Номер
N 194-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.11.2014-30.01.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2003
Дата вступления в силу
11.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2003 թվականի N 194-Ա

 

«Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության ԵՎ ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության ԵրԵՎանի մասնաճյուղին ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.11.14 N 1281-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպումն արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Ա. Արզումանյան փողոցի N 5 հասցեում գտնվող N 122 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի 2265.2 քառ. մետր մակերեսով 3 233 550 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին:

(1-ին կետը փոփ. 26.06.03 N 798-Ա, 06.11.14 N 1281-Ա)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 26
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2024, N 1049-Ա 09.07.2024, N 194-Ա
24.01.2019, N 33-Ա 30.01.2019, N 194-Ա
06.11.2014, N 1281-Ա 20.11.2014, N 194-Ա
26.06.2003, N 798-Ա 11.07.2003, N 194-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան