ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2019 թվականի N 283-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 243-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ հիմնադրելու մասին» N 243-Ա որոշման 5-րդ կետում «հիմնադրամին, իսկ ֆիդուցիար հատվածի իրականացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին թվագրված վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-AM), ֆինանսավորման համաձայնագրերի (փոխառություն ՀՄ. 5504-AM և 5505-AM), ինչպես նաև 2017 թվականի մարտի 23-ին ստորագրված «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» N TF0A4449 դրամաշնորհի համաձայնագրի փոփոխություններ՝ այդ համաձայնագրերի իրականացումը վերապահելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
3. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագիրն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
2) Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեության ընթացքում կնքված պայմանագրերի իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
3) սույն որոշման 2-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցումից հետո մնացած գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 28 Երևան |