ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1206-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 2,111,872.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` 520,853.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ին փոխանցելու նպատակով՝ վերջինիս, ավելացված արժեքի հարկի գծով առաջացած, հարկային պարտավորությունը վճարելու նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` 55,653.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու նպատակով՝ վերջինիս, ավելացված արժեքի հարկի գծով առաջացած, հարկային պարտավորությունը վճարելու նպատակով.
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 349,012.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում՝ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` 214,558.0 հազ. դրամ և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 134,454.9 հազ. դրամ փոխանցելու նպատակով՝ վերջիններիս, ավելացված արժեքի հարկի գծով առաջացած, հարկային պարտավորությունը վճարելու նպատակով.
4) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը՝ 547,761.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում՝ «Պատմամշակութային արգելոց - թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու նպատակով՝ վերջինիս, ավելացված արժեքի հարկի գծով առաջացած, հարկային պարտավորությունը վճարելու նպատակով.
5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին՝ 638,590.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի՝ ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» արտաբյուջետային ֆոնդի միջոցներից հարկային եկամուտների նվազեցման եղանակով 212,000.0 հազ. դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Հարկային եկամուտներ»:
(3-րդ կետը լրաց., փոփ. 27.12.18 N 1546-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 27 Երևան |