ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՈ Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2019 թվականի N 92-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N Մ-170-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 18-ի «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Նորարարության և տեխնոլոգիաների ինկուբացիոն կենտրոնի հիմնադրում» ծրագրի մասին» N Մ-170-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) կողմից «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01548908) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 10 մետաղական դարակաշարի ձեռքբերում՝ 2,083,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 7 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 7-ի N 92 -Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարար գաղափարների զարգացումը և ձեռնարկությունների հիմնադրումը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) նորարարության և տեխնոլոգիաների ինկուբացիոն կենտրոնի հիմնադրման միջոցով |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործ |
Սառա Չիթչյան Բնակության վայր՝ Ն.Վիստա փողոց 344, CA 90036, Լոս Անջելես, ԱՄՆ Անձնագրի համար՝ 500531635, տրվել է՝ 10.07.2006-ին, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)» հիմնադրամ Մարշալ Բաղրամյան պողոտա 40 Երևան, 0019 Հայաստանի Հանրապետություն ՀՎՀՀ՝ 01511187 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի ամերիկյան համալսարան, Մ. Բաղրամյան պողոտա 40, Երևան Կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) դրամ 2016 թ.՝ 121,924,375 դրամ (անհատ բարերար) 2017 թ.՝ 6,432,803 դրամ (անհատ բարերար) 2018 թ.՝ 12,220,987 դրամ (անհատ բարերար) 2019 թ.՝ 9,421,835 դրամ (անհատ բարերար) |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի ամերիկյան համալսարանը և համալսարանի ուսումնական ծրագրերում որպես մասնակից ներգրավված ուսանողներն ու շրջանավարտները. ● Գործարարություն● Անգլերեն և հաղորդակցություն ● Համակարգչային գիտություն ● Ճարտարագիտություն ● Տվյալագիտություն ● Ռազմավարական կառավարում ● Տնտեսագիտություն ● Գործարար կառավարում ● Համակարգչի և տեղեկույթի գիտություն ● Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում ● Իրավագիտություն ● Անգլերենի ուսուցումը որպես օտար լեզու ● Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ ● Հանրային առողջապահություն ՀԱՀ-ի դասախոսական կազմը կհամագործակցի երիտասարդների հետ նոր գաղափարների մշակման և զարգացման ուղղությամբ: Կենտրոնից ազատ և անվճար օգտվելու հնարավորություն կունենան նաև այլ բուհերի ուսանողները (այդ թվում նաև ՀՀ մյուս մարզերից) և ավագ դպրոցի աշակերտները, որոնք ունեն նորարարական գաղափարներ և ցանկանում են զարգացնել դրանք: Կենտրոնի կողմից առաջարկվող միջոցառումների և կենտրոնից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունները կուղարկվեն գործընկերներին և կտարածվեն ՀԱՀ բոլոր էլեկտրոնային տեղեկատվական գործիքների (վեբկայք՝ www.aua.am, սոցիալական ցանցերի էջեր՝ https://www.facebook.com/AUArmenia, https://twitter.com/auanewsroom, https://www.instagram.com/aua_insta/) և ՀԱՀ լրատուի միջոցով: Կենտրոնից կօգտվեն տարեկան 1800 և ավելի ուսանողներ և շրջանավարտներ ինչպես Հայաստանի ամերիկյան համալսարանից, այնպես էլ այլ բուհերից և կազմակերպություններից՝ հաշվի առնելով, որ մուտքն ազատ է լինելու բոլորի համար: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
1 մարտի 2016 թ. – 31 դեկտեմբերի 2019 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագիրը կիրականացվի հետևյալ փուլերով`
1) 01.03.2016 թ.– 30.03.2016 թ. Կենտրոնի համար նախատեսված անհրաժեշտ գույքի ցանկի պատրաստում, շուկայի ուսումնասիրություն ՀԱՀ գնումների բաժնի աշխատակիցների և հիմնադրվող կենտրոնի տնօրենի կողմից:
2) 01.03.2016 թ.-30.04.2016 թ. Համակարգիչների և հատուկ ուսումնական տեխնիկայի և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 29,318,779 դրամ: Խմբային զուգահեռ ուսուցման նորարար կենտրոնի տեխնիկան և կահույքը ՀԱՀ-ը ձեռք է բերելու SteelCase S.A. ընկերության կողմից և ներմուծելու է Հայաստան Ֆրանսիայից: Համակարգիչները ձեռք են բերվելու HP ընկերության կողմից և Հայաստան են ներմուծվելու ԱՄՆ-ից: Ներմուծված սարքավորումների և կահույքի միջոցով կշահագործվի կենտրոնի տարածքի մի մասը, իսկ մյուս մասի համար սարքավորումներ ձեռք կբերվեն ծրագրի հաջորդ տարիների ընթացքում:
3) 01.03.2016 թ.-31.12.2016 թ. Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 92,605,596 դրամ արժողությամբ:
4) 01.05.2016 թ.-31.05.2016 թ. Կենտրոնի գույքի տեղադրում ՀԱՀ մասնագետների և տեխնիկական աշխատակազմի կողմից: Փոխադրման և տեղադրման գործողությունները կավարտվեն մինչև 2016 թ. հունիսը:
5) 01.06.2016 թ.-30.06.2016 թ. Կենտրոնի բացման արարողության կազմակերպում և իրականացում՝ ՀԱՀ հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառումները կիրականացվեն ՀԱՀ վարչական աշխատակազմի և 25-ամյակի տոնակատարությունների կազմակերպչական կոմիտեի կողմից: Կազմակերպված միջոցառումների համար նախատեսված բոլոր ծախսերը կիրականացվեն ՀԱՀ կողմից: Ներմուծված սարքավորումների և կահույքի միջոցով կշահագործվի կենտրոնի տարածքի մի մասը, իսկ մյուս մասի համար սարքավորումներ ձեռք կբերվեն ծրագրի հաջորդ տարիների ընթացքում:
6) 01.01.2017 թ.-31.12.2017 թ. Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 6,432,803 դրամ արժողությամբ:
7) 01.01.2018 թ.-31.12.2018 թ. Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 12,220,987 դրամ արժողությամբ:
8) 01.02.2019 թ.-31.12.2019 թ. Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 9,421,835 դրամ արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Համակարգիչների ձեռքբերում և ներմուծում (1 HP մոնիտոր, 3 համակարգիչներ և 26 բոլորը մեկում համակարգիչ) HP ընկերության կողմից - 11,768,775 (2016 թ. մարտ-ապրիլ)
2. Խմբային զուգահեռ ուսուցման նորարար կենտրոնի ձեռքբերում և ներմուծում SteelCase S.A. ընկերության կողմից - 17,550,004 (2016 թ. մարտ-ապրիլ)
3. Կահույքի նախագծում և պատրաստում - 15,212,000 (2016 թ. մարտ-մայիս)
4. 134 համակարգիչների և 2 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքերի ներմուծում - 63,899,404 (2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր)
5. Սարքավորումների և կահույքի ձեռքբերում - 9,306,192 (2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր)
6. Կահույքի ձեռքբերում - 4,188,000 (2016 թ. մարտ-դեկտեմբեր
7. Համակարգիչների և սարքավորումների ձեռքբերում և ներմուծում արտերկրից-5,927,000 (2017 թ. հունվար-դեկտեմբեր
8. Կահույքի նախագծում և պատրաստում - 505,803 (2017 թ. հունվար-դեկտեմբեր)
9. Համակարգիչների և սարքավորումների ձեռքբերում և ներմուծում արտերկրից -12,220,987 (2018 թ. հունվար-դեկտեմբեր
10. Կահույքի նախագծում և պատրաստում - 2,083,250 (2018 թ. հունվար-դեկտեմբեր)
11. Սարքավորումների, համակարգիչների և կահույքի ձեռքբերում - 7,338,585 (2019 թ. հունվար-դեկտեմբեր) |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |