ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2018 թվականի N 1477-Ա
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին 2018 թվականի նոյեմբերի 11-14-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումները ԵԱՀԿ-ի տարածքների լավագույն պրակտիկան» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|