ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 37-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 41-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի «Գավառի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1050-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունվարի 19-ի N 37-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ |
Գ. Սանոսյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
Վ. Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հ. Սարգսյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ս. Մելիքյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Յու. Շուքուրյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Դ. Շանոյան |
- «Հայբիզնես» բանկի Գավառի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Կուռոյան |
- «Գավառհաց» գործարանի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Խաչատրյան |
- «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի բարձրագույն և հետբուհական կրթության բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Բ. Սարգսյան |
- Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Հայդոսյան |
- «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի Գեղարքունիքի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Գրիգորյան |
- Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Վ. Կատվալյան |
- Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ |
Հ. Հակոբյան |
- Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ս. Հայթյան |
- Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս |
Ք. Հայրապետյան |
- Գավառի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս |
Հ. Հարությունյան |
- Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Աբրահամյան |
- Գավառի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության բակալավրի ուսանող |
Ռ. Բաբեյան |
- Գավառի պետական համալսարանի «Տարրական մանկավարժության և մեթոդիկա» մասնագիտության բակալավրի ուսանող |
Ա. Գյարգրցյան |
- Գավառի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի ուսանող |
Ա. Յավրյան |
- Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող |
Գ. Ղարիբյան |
- Գավառի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրի ուսանող |
Ն. Օհանյան |
- Գավառի պետական համալսարանի «Կենսաբանություն» մասնագիտության բակալավրի ուսանող |
(հավելվածը խմբ. 17.01.19 N 41-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |