ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2019 թվականի N 142-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «Ռենկո» Ս.պ.Ա-ի միջև կնքված Շրջանակային համաձայնագրի համաձայն Ուղղակի պայմանագրին հավանություն տալու մասին» N 38-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետի համաձայն փոփոխված հավելվածով նախատեսված Ուղղակի պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. փետրվարի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 142-Ա որոշման |