ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 362-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված՝
1) Երևան քաղաքի Բաղրամյան 26 և Բաղրամյան 24 հասցեներում գտնվող՝ 14610.2 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 2.34496 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) Երևան քաղաքի Անտառային 188 հասցեում գտնվող՝ 884.25 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 0.06107 հեկտար հողամասը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հրազդան գետի 4-րդ փողոցի N 50 հասցեում գտնվող՝ Սևանի թերակղզու պետական ամառանոցի՝ 5569.12 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 16.0 հեկտար հողամասն ու Սևան քաղաքի Երևանյան խճուղու N 48 (Սևան քաղաքում, Հրազդան գետի սկզբում, ջրընդունման և ձկնապաշտպան կառույց) հասցեում գտնվող՝ 3286.63 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 2.85 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ճանապարհի հատված (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 2216978) հասցեում գտնվող՝ 290,8 քառ. մետր մակերեսով շենքը (քոթեջ) և 0.0208 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ այն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու համար:
(2-րդ կետը փոփ. 21.06.18 N 697-Ա)
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 4 Երևան |