ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 97 |
քաղ. Մոսկվա |
2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 44-րդ և 45-րդ հոդվածներին, դրա թիվ 6 և 7 հավելվածներին և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել 2017 թվականին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաներ և բաշխել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող այդ ապրանքների նկատմամբ սակագնային քվոտաների ծավալները՝ հավելվածի համաձայն:
2. Սահմանել, որ սույն Որոշմամբ սահմանված սակագնային քվոտաները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ՝ բացառությամբ ԱՊՀ մասնակից երկրներից ծագող և ներմուծվող ապրանքների։
3. Ռուսաստանի Դաշնությանը՝ ապահովել սույն Որոշմամբ սահմանված սակագնային քվոտաների ծավալների բաշխումը երրորդ երկրների միջև՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան:
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
իրականացնել սույն Որոշմամբ սահմանված սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել սույն Որոշման 1-ին կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրում:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|