ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2016 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ «ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ, ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՈՒ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ 13-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 150-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 35 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին «Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման ու չեղարկման մասին» որոշման նախագիծ նախապատրաստելու և խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկացնելու կարգի 13-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Հանձնաժողովը խորհրդակցություններ չի անցկացնում ապրանքների միասնական ցանկի 2.7, 2.8 և 2.12 բաժիններում ներառված այն ապրանքների նկատմամբ միջոցների վերաբերյալ որոշումներ կայացնելիս, որոնց առնչությամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են արձանագրության 4-րդ կետով նախատեսված և Միության պաշտոնական կայքում հրապարակվող՝ ոչ սակագնային կարգավորման միջոցներ, քանի որ այդ որոշումների կայացման հետաձգումը հանգեցնում է անդամ պետությունների շահերին էական վնաս հասցնելուն:».
բ) երրորդ պարբերությունում «այդ» բառը փոխարինել «համապատասխան» բառով:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ (Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) նախատեսված՝ երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ազդեցությունը կրող ապրանքների միասնական ցանկի 2.7, 2.8 և 2.12 բաժիններում ներառված ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու մասին որոշումների նախագծերի նախնական հրապարակումը (հանրային քննարկումը) ապահովվում է ոչ սակագնային կարգավորման հարցերի իրավասությունն ունեցող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտի կողմից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի VIII բաժնին համապատասխան:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|