ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2014 թվականի N 870-Ա
ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱԳԼԻՆԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին 2014 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Մագլինգեն (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Եվրոպայի խորհրդի սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից կազմակերպվող մարզական մրցումների մեքենայությունների հարցերով Եվրոպայի խորհրդի սպորտի հարցերի նախարարների համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գաբրիել Ղազարյանի` Մագլինգեն գործուղման հետ կապված ծախսերը, բացառությամբ ճանապարհածախսի, կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Գաբրիել Ղազարյանի` Մագլինգեն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մագլինգեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|