ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2014 թվականի N 1094-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 96-րդ կետով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) օդանավ շահագործողների հետ կնքված բեռնափոխադրումների սպասարկման պայմանագրի պատճենը:».
2) 32-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) օդանավի անձնակազմի անդամների և օդանավ շահագործողի բեռնային փոխադրումների ծառայության առնվազն երկու աշխատողի` վտանգավոր բեռների սպասարկման դասընթացներին մասնակցության վերաբերյալ գլխավոր վարչության կողմից ճանաչված վկայականների կամ սերտիֆիկատների պատճենները:».
3) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) «Տեխնիկական հրահանգի» պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. հոկտեմբերի 13 Երևան
փոխվարչապետԱ. Գևորգյան