«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 օգոստոսի 2014 թ. |
թիվ 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի թիվ 34-Ն որոշման |
ՁԵՎ 11-կապ (տարեկան) | |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.ապրիլի.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 15-ը | |||||||||||
Ներկայացնում է____________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ______________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը _________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը/Վարչական շրջանը ________________________________________ I___I___I___I. (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
_________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Հաշվետու տարվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Հեռագրական կապի ծառայություններ | |||
Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը |
110 |
հազար հատ |
|
այդ թվում` ներհանրապետական |
110.1 |
-''- |
|
միջազգային |
110.2 |
-''- |
|
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
110.2.1 |
-''- |
|
Հեռախոսային ցանցի ծառայություններ | |||
Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը |
120 |
հազար հատ |
|
այդ թվում` միջքաղաքային |
120.1 |
-''- |
|
միջազգային |
120.2 |
-''- |
|
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
120.2.1 |
-''- |
|
120 տողից` ավարտվել են խոսակցությամբ |
120.3 |
-''- |
|
այդ թվում` միջքաղաքային |
120.3.1 |
-''- |
|
միջազգային |
120.3.2 |
-''- |
|
որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
120.3.2.1 |
-''- |
|
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը |
130 |
-''- |
|
այդ թվում` միջքաղաքային |
130.1 |
-''- |
|
միջազգային |
130.2 |
-''- |
|
որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
130.2.1 |
-''- |
|
130 տողից՝ իրականացվել են |
130.3 |
-''- |
|
այդ թվում` միջքաղաքային |
130.3.1 |
-''- |
|
միջազգային |
130.3.2 |
-''- |
|
որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
130.3.2.1 |
-''- |
|
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3) |
140 |
-''- |
|
այդ թվում` միջքաղաքային |
140.1 |
-''- |
|
միջազգային |
140.2 |
-''- |
|
որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
140.2.1 |
-''- |
|
Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը |
150 |
րոպե |
|
Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը |
160 |
-''- |
Ղեկավար |
________________________ (Ազգանուն, անուն) |
______________________ (Ստորագրություն) | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________________ (Ազգանուն, անուն) |
______________________ (Ստորագրություն) | |
|
| ||
«_ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի թիվ 34-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
5. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները: