«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 ապրիլի 2014 թ. |
թիվ 106-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը,
հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշման Հավելված 1-ի նախաբանը «արժութային արժեքների» բառերից հետո լրացնել «և ըստ ներկայացնողի արժեթղթերի» բառերով:
2. Հավելված 1-ի գլուխ 2-րդը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 2. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
2.1 Ֆիզիկական անձինք 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափը գերազանցող արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և գանձապետական տոմսերի (այսուհետ՝ դրամական գործիքներ), ինչպես նաև ճանապարհային չեկերի՝ Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչև դրամական գործիքները և կամ ճանապարհային չեկերը մաքսային հսկողության ներկայացնելը ամբողջ գումարի մասով գրավոր կերպով հայտարարագրել՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2.2 Ֆիզիկական անձինք, անկախ գումարի չափից, ըստ ներկայացնողի արժեթղթերի, բացառությամբ ճանապարհային չեկերի՝ Մաքսային միության մաքսային սահմանով ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչև մաքսային հսկողության ներկայացնելը դրանք գրավոր կերպով հայտարարագրել՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2.3 Պարտադիր գրավոր մաքսային հայտարարագրման դեպքերում ուղևորային մաքսային հայտարարագրում պետք է լրացվեն.
1) ֆիզիկական անձի նույնականացման տվյալները՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա,
2) դրամական գործիքների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը և այն արժույթը, որով արտահայտված է գումարը,
3) ըստ ներկայացնողի արժեթղթերի, բացառությամբ ճանապարհային չեկերի վերաբերյալ տվյալներ` տեսակը, թողարկողը, թողարկման ամսաթիվը, նույնականացնող համարը՝ առկայության դեպքում, դրանց անվանական արժեքը կամ համապատասխան գումարը՝ այն պետության արժույթով, որի ստացման իրավունքը հավաստվում է հայտարարագրվող արժեթղթով, իսկ անվանական արժեքի բացակայության և գումարը սույն ենթակետով նախատեսված պետության արժույթով սահմանելու անհնարինության դեպքում՝ տեղափոխված ըստ ներկայացնողի արժեթղթերի թիվը,
4) դրամական գործիքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխման ուղու և միջոցի (տրանսպորտի տեսակի) վերաբերյալ տեղեկություններ,
5) հայտարարագրի լրացման ամսաթիվը,
6) ֆիզիկական անձի ստորագրությունը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. մայիսի 5 Երևան |