ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1158-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու, համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ցանկը հաստատելու և այդ խմբերի ղեկավարներին նշանակելու մասին» N 834-Ա որոշմամբ հաստատված անհատական կազմում «Ա. Ավետիսյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ա. Առաքելյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշմամբ հաստատված անհատական կազմում «Ա. Ալեքսանյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Թադևոսյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 19 Երևան |