ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2013 թվականի N 834-Ա
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.11.13 N 1086-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով ու հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 26.11.13 N 1086-Ա)
2. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատել ոլորտային աշխատանքային խմբերի ցանկը և նշանակել այդ խմբերի ղեկավարներին` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը խմբ. 26.11.13 N 1086-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Գ. Բադալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Տեխնիկական կարգավորման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Ավետիսյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Բաղիյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Տ. Հարությունյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական |
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (Մաքսային և հարկային հարցերով, մակրոտնտեսական քաղաքականության հարցերով, մաքսատուրքերի բաշխման հարցերով, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) |
Ի. Իսայան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
(տողը հանվել է 04.08.14 N 728-Ա) | |
Գ. Եգանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
Պ. Ղալթախչյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Լ. Պետրոսյան |
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ |
Ա. Ազիզյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ (Մտավոր սեփականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) |
Դ. Ազատյան |
- Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար |
Ա. Ստեփանյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ |
(հավելվածը խմբ. 26.11.13 N 1086-Ա, փոփ. 04.08.14 N 728-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման ոլորտային աշխատանքային խմբերի ԵՎ դրանց ղեկավարների
1. |
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու համաձայնագրի նախապատրաստման հարցերով |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան |
2. |
Սակագնային կարգավորման հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյան |
3. |
Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյան |
4. |
Մաքսային և հարկային հարցերով |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան |
5. |
Մակրոտնտեսական քաղաքականության |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան |
6. |
Մաքսատուրքերի բաշխման հարցերով |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան |
7. |
Ոչ սակագնային հարցերի կարգավորման |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյան |
8. |
Տեխնիկական կարգավորման հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյան |
9. |
Սանիտարական, ֆիտոսանիտարական անասանաբուժական միջոցառումների հարցերով |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյան |
10. |
Ծառայությունների և ներդրումների հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյան |
11. |
Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան |
12. |
Մրցակցության հարցերով |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյան |
13. |
Վիճակագրական հարցերով |
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյան(համաձայնությամբ) |
14. |
Մտավոր սեփականության հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյան |
15. |
Արդյունաբերական հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյան |
16. |
Գյուղատնտեսության հարցերով |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան |
17. |
Էներգետիկայի հարցերով |
ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայան |
18. |
Տրանսպորտի հարցերով |
ՀՀ տրանսպոտրտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյան |
19. |
Աշխատանքային միգրացիայի հարցերով |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյան |
20. |
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով |
Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյան(համաձայնությամբ) |
21. |
Հակադեմպինգային քաղաքականության հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արա Պետրոսյան |
22. |
Դրամավարկային և արժութային հարցերով |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյան |
(հավելվածը խմբ. 26.11.13 N 1086-Ա, փոփ. 04.08.14 N 728-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |