ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 664-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 31-րդ կետի 1-ին ենթակետում «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» բառերը փոխարինել «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով, «սուբսիդիայի» բառը` «դրամաշնորհի» բառով, իսկ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը» բառերը` «Երևանի քաղաքապետարանի N 92 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով.
2) N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 22 |
Հավելված |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական | |||||||
առաջին կիսամյակ |
ինն |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||
1141 |
ԱԾ10 | |||||||
Քանակական |
Կրթական, բժշկական, հոգեբանական, սոցիալական օժանդակություն ստացող երեխաների թիվը |
24 |
24 |
24 |
||||
Որակական |
Մշակված չէ |
X |
||||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
|||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
9,424.2 |
15,074.2 |
22,600.0 | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջե (հազ. դրամ) | |
ծրագիրը |
միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||
1141 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագիր |
22,600.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության |
||||
ԱԾ10 |
Հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 92 ներառական մանկապարտեզում |
22,600.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |