ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2014 թվականի N 678-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՑԱՆՑԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի խմբի՝ 2014 թվականի հուլիսի 20-25-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 2008000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |