«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 50913301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ
17 հուլիսի 2013 թ. ք. Եղեգնաձոր |
N 59-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի թիվ ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2011թ. դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» թիվ 111-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5.1-ին կետը «եթե» բառից հետո լրացնել «պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
Է. Ղազարյան |