ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2010 թվականի N 1011-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՏՈՆ ՕՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարի չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում չներառված պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողներին արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության, ինչպես նաև հերթապահության ներգրավումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, իսկ հավելավճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և չափով՝ հաշվարկների համար հիմք ընդունելով ոստիկանության ծառայողի դրամական բավարարումը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարներ վճարվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում նշված չափերով, ամիսը մեկ անգամ, դրամական բավարարման վճարման հետ միաժամանակ:
4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելավճարները ոստիկանության ծառայողներին չեն վճարվում ամենամյա, ուսումնական, լրացուցիչ, կարճատև, նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխային խնամելու արձակուրդների, ուսման (դասընթացների) և վերապատրաստման, հիվանդության, կադրերի ռեզերվում գտնվելու, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու, կասեցնելու ժամանակի համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի N 1011-Ն որոշման |
Հ Ա Վ Ե Լ Ա Վ Ճ Ա Ր Ի Չ Ա Փ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՏՈՆ ՕՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
|
(հավելվածը փոփ., լրաց. 10.02.11 N 84-Ն, լրաց., խմբ., փոփ. 24.11.11 N 1661-Ն, խմբ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան