«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 դեկտեմբերի 2012 թ. |
N 535-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 100-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Ընկերությունն իր կողմից մատակարարվող խմելու ջրի որակի խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը, ամփոփ տեղեկատվություն է հրապարակում մամուլի կամ հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև Ընկերության պաշտոնական ինտերնետային կայքէջում, որի մասին հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Շ. Կիրակոսյան |