ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1455-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման վերնագրից հանել «ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը և N 2 հավելվածը.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:».
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1455-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման |
իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ վճարՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |