ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետի «ա» ենթակետը «վայրերը» բառից հետո լրացնել «և հայտատուի պետական գրանցման համարը» բառերով.
2) 5-րդ կետի «ա» ենթակետը «վայրերը» բառից հետո լրացնել «և հայտատուի պետական գրանցման համարը» բառերով.
3) NN 3 և 5 ձևերում «Հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը» բառերը փոխարինել «Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հայտատուի պետական գրանցման համարը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 14 |