ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հունիսի 2012 թ. |
թիվ 24-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 120 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին «ՌԱՖՆԱՍ» ՍՊ ընկերության 07.06.2012թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. 2012թ. հունիսի 11-ից ուժը կորցրած ճանաչել «ՌԱՖՆԱՍ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 120 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՌԱՖՆԱՍ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Ժ. Դադասյան |