ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.6-րդ, 4.7-րդ, 4.8-րդ և 4.9-րդ կետերով.
«4.6. Սույն կարգի 4-րդ կետում նշված ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները՝ N 2 ձևում աստղանիշով (*) նշված դրույթների մասով տրամադրվում են նաև վերջիններիս գրաֆիկական արտացոլումն ամրագրող ամփոփ սխեմայով` Մ 1:500:
4.7. Էլեկտրոնային հաղորդակցության (ներառյալ ամրակցված հեռախոսացանցը) ենթակառուցվածքների ելակետային տվյալների մասով ամփոփ սխեմայում նշվում են N 2 ձևի`
1) «Նախագծվող հողամասի բնութագիրը» բաժնի 5-րդ կետով սահմանված՝ գոյություն ունեցող էլեկտրոնային հաղորդակցության ստորգետնյա համակարգերի մասին տեղեկատվությունը` դրանց կառուցման համար տրված շինարարության թույլտվությանը համապատասխան.
2) «Նախագծային պահանջներ» բաժնի 12.4-րդ կետով սահմանված էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը)` մինչև կառուցապատվող հողամասի սահմանագիծը հատվածի տեղադիրքը, որը պետք է ապահովի՝
ա. հանրային էլեկտրոնային հաղորդակցության տարբեր օպերատորների կողմից դրա համատեղ օգտագործման հնարավորությունը` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան,
բ. կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքների կատարման նվազագույն ծավալը,
գ. գոյություն ունեցող ստորգետնյա մալուխատարների օգտագործման հնարավորությունը,
դ. համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով (առկայության դեպքում) ինժեներական ցանցերի, սարքավորումների, ինչպես նաև ստորգետնյա տարածքների օգտագործման գոտիների համար ընդունված լուծումներին համապատասխանությունը:
4.8. Կառուցապատվող հողամասի սահմաններում առկա ինժեներական ենթակառուցվածքի տեղափոխման անհրաժեշտության դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի «Լրացուցիչ պայմաններ» բաժնի 25-րդ կետում կատարվում է համապատասխան գրառում:
4.9. Կառուցապատողն առկա ինժեներական ենթակառուցվածքի տեղափոխման պայմանների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերում տվյալ ենթակառուցվածքի սեփականատիրոջ (օգտագործողի) հետ` մինչև նախագծային աշխատանքներն սկսելը:».
2) N 2 հավելվածի N 2 ձևի՝
ա. «Օբյեկտ» տողը փակագծերում «հզորությունը» բառից հետո լրացնել «, ռիսկայնության աստիճանը (կատեգորիան)» բառերով,
բ. «ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ», «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» և «ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)
1. Հողամասը գտնվում է |
___________________________________ |
(հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, դրա | |
2. (*) Հողամասի չափերը |
___________________________________ |
(հողամասի սահմանները՝ կոորդինատային նշահարմամբ, | |
3. Հողամասի առկա վիճակը |
___________________________________ |
(ռելիեֆի բնութագիրը, շենքերի (այդ թվում` քանդման | |
4. (*) Տրանսպորտային պայմանները |
___________________________________ |
(ճանապարհների առկայությունը, երկաթուղային | |
5. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ (ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, տաք ջրի մատակարարման, էլեկտրամատակարարման, էլեկտրոնային հաղորդակցության համակարգեր) |
___________________________________ |
(նախագծվող հողամասով կամ կից տարածքով անցնող | |
6. (*) Կից հողամասեր |
___________________________________ |
(կից հողօգտագործումների անվանումը և դրանց | |
7. Բնության հատուկ պահպանվող և (կամ) պատմամշակութային հուշարձանների տարածքներ (պահպանական գոտիներ) |
___________________________________ |
(հուշարձանի անվանումը, կարգավիճակը և այլն) | |
8. (*) Հատակագծային սահմանափակումներ |
___________________________________ |
(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների նկատմամբ սահմանափակումները, այդ թվում՝ սերվիտուտները) |
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)
9. Ճարտարապետահատակագծային պահանջներ |
_____________________________________ | |
(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, | ||
9.1. (*) օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից (մետր) |
___________________________________ | |
9.2. (*) հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) (մետր) |
___________________________________ | |
9.3. թույլատրելի բարձրությունը (մետր) |
___________________________________ | |
9.4. կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին) |
___________________________________ | |
9.5. կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%) |
___________________________________ | |
9.6. կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%) |
___________________________________ | |
9.7. այլ պահանջներ |
___________________________________ | |
10. Հողամասում գտնվող շենքերի ու շինությունների քանդման կամ տեղափոխման պայմանները և աշխատանքների հերթականությունը |
___________________________________ | |
11. Ստորգետնյա, կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները |
___________________________________ | |
12. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ |
Պահանջներ գոյություն ունեցող և նախագծվող | |
12.1. (*) ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրի մատակարարում |
Կցվում է __________________ |
|
(համաձայն մատակարարող | ||
12.2. (*) էլեկտրամատակարարում |
Կցվում է __________________ |
|
(համաձայն մատակարարող | ||
12.3. (*) գազամատակարարում |
Կցվում է __________________ |
|
(համաձայն մատակարարող | ||
12.4. (*) էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը) տեղադիրքը |
Կցվում է __________________ |
|
(համաձայն կարգի 4.7-րդ | ||
12.5. թույլ հոսանքներ |
___________________________________ | |
12.6. աղբահանություն |
___________________________________ | |
13. Տարածքի ինժեներական նախապատրաստում |
___________________________________ | |
(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական | ||
14. Բարեկարգում |
||
___________________________________ | ||
15. Շինարարական նյութեր |
___________________________________ | |
(շինարարական նյութերի օգտագործման վերաբերյալ | ||
16. Պաշտպանական կառույցներ |
___________________________________ | |
(արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների | ||
17. Հակահրդեհային պահանջներ |
___________________________________ | |
(հակահրդեհային անվտանգության ապահովման | ||
18. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության միջոցառումներ |
___________________________________ | |
19. Շրջակա միջավայրի պահպանում |
___________________________________ | |
(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցությունից | ||
20. Շինարարության կազմակերպում |
___________________________________ | |
(առաջարկություններ շինարարության հետ կապված | ||
21. Առաջադրանքի գործողության ժամկետը և նախագծի մշակման փուլերը |
___________________________________ | |
(նշվում են առաջադրանքի գործողության ժամկետը և նախագծի |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
22. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությանը ներկայացվող պահանջներ |
___________________________________ |
(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ | |
23. Միջանկյալ համաձայնեցում |
___________________________________ |
(իրավասու մարմնի հետ կամ քաղաքաշինական խորհրդում | |
24. Հասարակական քննարկումներ |
___________________________________ |
(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված | |
___________________________________ | |
25. Համաձայնեցումներ |
(նշվում են տվյալ օբյեկտի համաձայնեցման՝ օրենքով |
26. Փոստային բաժանորդային պահարանների տեղադրում |
___________________________________ |
27. Այլ պայմաններ |
___________________________________ |
Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար |
___________________________________ |
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) | |
Կ. Տ. »։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 29 Երևան |