«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1782-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 28.10.10 N 1381-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն:
(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ`
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն։
(3-րդ կետը փոփ., լրաց. 06.11.09 N 1266-Ն)
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն տրված ընդերքօգտագործման իրավունքի մասին:
(4-րդ կետը խմբ. 06.11.09 N 1266-Ն, 08.05.13 N 482-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփել ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների, օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը և 10 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
(5-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, փոփ. 08.05.13 N 482-Ն)
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ իր իրավասությունների սահմաններում վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:
(6-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, խմբ. 08.05.13 N 482-Ն)
6.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի համատեղ հրամանով հաստատված կարգով:
(6.1-ին կետը լրաց. 08.05.13 N 482-Ն)
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում առկա վիճակի ուսումնասիրության և վերլուծության առաջնահերթ միջոցառումները
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարման պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից 2004 թ. բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ամփոփում և տրամադրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. 2-րդ եռամսյակ |
2. |
ՀՀ Կոտայքի մարզի լքված հանքավայրերի գույքագրման աշխատանքների կատարում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
3. |
ՀՀ Արագածոտնի մարզի լքված հանքավայրերի գույքագրման աշխատանքների կատարում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
4. |
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա տեղեկատվական նյութերի գույքագրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
5. |
Մարզերում խորհրդակցությունների կազմակերպում` ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտին առնչվող հարցերի պարզաբանման նպատակով |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004-2005 թթ. ընթացքում |
6. |
Ոլորտին առնչվող տվյալների միասնական համակարգչային բազայի ստեղծման հնարավորությունը, նախնական կառուցվածքը, ստեղծման և օգտագործման հիմնական սկզբունքները որոշելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծում` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. նոյեմբեր-դեկտեմբեր |
7. |
Աշխատանքային խմբի զեկույցի քննարկում` տվյալների միասնական բազայի ստեղծման մասին որոշման ընդունման նպատակով |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
8. |
Ոլորտում լիազորված պետական մեկ մարմնի ստեղծման նպատակահարմարության հարցի քննարկում («Մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, այդ թվում` հողահատկացման փաստաթղթերի ներառմամբ) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
9. |
Ընդերքի այն նոր տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման նպատակով ընդերքի ուսումնասիրության համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (թույլտվություններ, լիցենզիա-ներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
10. |
Այն հանքավայրերի կամ դրանց տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (արտոնագրեր, լիցենզիաներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
11. |
Ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հողամասերը տրամադրող համապատասխան մարմիններ ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ |
12. |
Ապօրինի ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հարկային և իրավապահ համապատասխան մարմիններ ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ |
II. Ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախապատրաստումը և ընդունումը
NN ը/կ |
Իրավական ակտի անվանումը |
Կատարման պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
1. |
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ վարչապետի 2003 թ. նոյեմբերի 21-ի N 597-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ |
3 ամիս |
2. |
«Լեռնային փորվածքների, հորատանցքերի լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացիա) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
3. |
«Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. հունիսի |
4. |
«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի կողմից նախնական համաձայնություն տալու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. մարտի |
5. |
«Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության կատարման (իրականացման) կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. նոյեմբերի |
6. |
«Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |