ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 318-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ 755/9 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 53 արձանագրություն) և «Սթար Դիվայդ» փակ բաժնետիրական ընկերության փոխանակման կետի՝ գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի հոկտեմբերի 25-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 755/9 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 25/14, բն. 51) ուղարկելու օրվան հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. նոյեմբերի 15 Երևան |