Գլխավոր տեղեկություն
Համար
N 1924-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1924-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կամենկա-Վանաձոր» ջրամատակարարման հիդրոտեխնիկական գույքային համալիրը՝ 1252135566 դրամ շուկայական արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի)՝ համաձայն N 1 հավելվածի, որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Ինժեներիա, նախագծում և պայմանագրերի վերահսկողություն» դրամաշնորհային ծրագրով հատկացված դրամաշնորհի միջոցներով՝ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների վրա 491685058 դրամի չափով կատարված կապիտալ բնույթի աշխատանքները՝ համաձայն N 2 հավելվածի, որպես պետական գույք ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման լրացուցիչ ֆինանսավորման, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Ջրամատակարարման և ջրահեռացման ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական վարկային ծրագրերի շրջանակներում 2011 թվականի ընթացքում ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 1.295.367.778 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ 391.153 հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելանում է 3.039.188.401 դրամով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված վարկային ծրագրերի իրականացման համար «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված համապատասխան ենթավարկային համաձայնագրերում փոփոխությունների կատարումը՝ կապված 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված դրամաշնորհները որպես «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում վերաձևակերպելու հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1924-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Կամենկա-Վանաձոր» ջրամատակարարման հիդրոտեխնիկական գույքային համալիրի

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Շուկայական
արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

1.

Կաթնառատի ջրընդունիչ, Կամենկա-Ամրակից

     

1.1.

պատվար-ավազորսիչ

խոր. մ

274

7,988,470.0

1.2.

ջրանցք, 32 մ

խոր. մ

415

12,099,325.0

1.3.

փականային կարգավորիչ

հատ

4

1,675,000.0

1.4.

ջրանցքի ճաղավանդակ՝ պողպատե ցանցով

հատ

1

871,000.0

1.5.

դիտահոր

հատ

5

312,375.0

1.6.

փական Ø820

հատ

4

3,600,000.0

1.7.

փական Ø920

հատ

1

990,000.0

1.8.

հենասյուն՝ երկաթբետոնե, 0.25x0.3x10.0 մ (26 հատ)

խոր. մ

19.5

893,393.0

1.9.

պողպատե խողովակաշար Ø820

մ

16700

385,770,000.0

1.10.

պողպատե խողովակաշար Ø920

մ

2340

61,425,000.0

1.11.

արտահոսքի պողպատե խողովակներ Ø720/8

մ

20.8

385,840.0

1.12.

արտահոսքի պողպատե խողովակներ Ø530/7

մ

6.7

96,145.0

1.13.

պահակատուն 6.2x4.4 մ հ=2.4 մ

հատ

1

184,000.0

 

ընդամենը

   

476,290,548.0

2.

Ամրակից-Գերգեռ

     

2.1.

փական Ø820

հատ

3

2,700,000.0

2.2.

դիտահոր

հատ

3

187,425.0

2.3.

պողպատե խողովակաշար Ø820

մ

13870

320,397,000.0

2.4.

արտահոսքի պողպատե խողովակներ Ø530/7

մ

15.3

219,555.0

 

ընդամենը

   

323,503,980.0

3.

Գերգեռ-թունել

     

3.1.

փական Ø820

հատ

1

900,000.0

3.2.

դիտահոր

հատ

1

62,475.0

3.3.

պողպատե խողովակաշար Ø820

մ

4380

101,178,000.0

3.4.

արտահոսքի պողպատե խողովակներ Ø530/7

մ

6.1

87,535.0

 

ընդամենը

   

102,228,010.0

4.

Թունել

     

4.1.

պողպատե խողովակաշար Ø530

մ

1900

29,925,000.0

 

ընդամենը

   

29,925,000.0

5.

Թունել-Վանաձոր (Բազում)

     

5.1.

փականØ820

հատ

2

1,800,000.0

5.2.

դիտահոր

հատ

12

749,700.0

 

մարիչ հոր (երկու մտոցով)

հատ

1

165,000.0

 

մարիչ հորի պարիսպ (պանելներով)

հատ

11

247,500.0

 

փականային կարգավորման հանգույց

հատ

1

1,675.000.0

5.3.

պողպատե խողովակաշար՝ 8 մմ Ø820

գծմ

12800

295,680,000.0

 

փական Ø820

հատ

4

3,600.000.0

 

փական Ø150

հատ

14

2,030.000.0

5.4.

բետոնե հենապատ (խորանարդաձև)

խոր. մ

307.2

14,074,368.0

5.5.

արտահոսքի պողպատե խողովակներ Ø530

գծմ

11.6

166,460.0

 

ընդամենը

   

320,188,028.0

 

Ընդամենը

   

1,252,135,566.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1924-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

Վերակառուցման ԵՎ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Ինժեներիա, նախագծում ԵՎ պայմանագրերի վերահսկողություն» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացված դրամաշնորհի միջոցներով՝ «FicHtner GmbG@CO. KG»-Ի հետ 2008 թվականի մարտի 14-ին կնքված N C17222/ETCF-2007-02-14 պայմանագրի շրջանակներում «FicHtner GmbG@CO. KG»-Ի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 31-Ի դրությամբ իրականացված աշխատանքների

NN
ը/կ

Աշխատանքների ժամանակահատվածը

Կատարված աշխատանքները (եվրո)

Կատարված աշխատանքները (դրամ)

1.

4/16/2008 թ.

7/31/2008 թ.

123,641.27

58,087,905

2.

8/1/2008 թ.

10/31/2008 թ.

192,620.74

74,935,246

3.

8/1/2008 թ.

10/31/2008 թ.

9,021.01

3,509,444

4.

11/1/2008 թ.

1/31/2009 թ.

103,424.83

40,534,259

5.

2/1/2009 թ.

4/30/2009 թ.

68,775.30

34,005,259

6.

5/1/2009 թ.

7/31/2009 թ.

32,064.19

16,734,942

7.

8/1/2009 թ.

10/31/2009 թ.

51,666.28

29,609,945

8.

11/1/2009 թ.

1/31/2010 թ.

80,286.16

42,224,900

9.

2/1/2010 թ.

4/30/2010 թ.

62,902.43

32,228,060

10.

1/5/2010 թ.

7/31/2010 թ.

52,660.53

25,432,403

11.

8/1/2010 թ.

10/31/2010 թ.

51,387.56

25,459,453

12.

11/1/2010 թ.

1/31/2011 թ.

17,605.0

8,722,397

13.

2/1/2011 թ.

4/30/2011 թ.

80,012.75

44,007,013

14.

5/1/2010 թ.

7/31/2011 թ.

66,474.57

34,508,279

15.

8/1/2011 թ.

10/31/2011 թ.

40,841.39

21,685,553

     

1,033,384.01

491,685,058

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան