Գլխավոր տեղեկություն
Համար
N 651-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.588
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 651-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 300 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 300 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ա) որոշման նախաբանում «11 հոդվածի 4-րդ կետին» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի`

1-ին կետում «11 հոդվածին» բառերը փոխարինել «15-րդ հոդվածին» բառերով.

4-րդ կետում «ինչպես նաև հարկատուի հարկային պարտավորությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմինների» բառերը փոխարինել «իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկը հարկային մարմինների կողմից իրականացվելու դեպքում` նաև համապատասխան հարկային տեսչության» բառերով.

5-րդ կետի երկրորդ պարբերությունում «իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով.

7-րդ և 13-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնին» և «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմին» բառերը փոխարինել «համապատասխան հարկային տեսչություն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկումն իրականացվում է հարկային մարմինների կողմից» բառերով.

8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմինները» բառերը փոխարինել «համապատասխան հարկային տեսչությունները» բառերով.

10-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.

12-րդ կետում «11 հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով, իսկ նույն կետի «ա» ենթակետը «տեսչության» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 2
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան