ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1376-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 734-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 604-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 734-Ն որոշման 4.5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) առուվաճառքի պայմանագրում նշել, որ գնորդը պարտավոր է Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի 1463,3 քառ. մետր մակերեսով կցակառույցից (Նալբանդյան 4/1) առանձնացնել «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված 1350 քառ. մետր մակերեսով տարածքը` դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքով, և սեփականության իրավունքով անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու նպատակով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը հաստատելու մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ տողի 3, 4, 5, 6, 7 և 8-րդ սյունակներում նշված բառերը և թվերը հանել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 4 |