ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
27 մայիսի 2011 թ. |
N 2166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և 5-րդ մասին համապատասխան.
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 28-րդ և որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետերի.
ա. 2-րդ ենթակետում «5» թիվը փոխարինել «3» թվով.
բ. 5-րդ ենթակետում «5» թիվը փոխարինել «15» թվով.
գ. 6-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «5» թվով.
դ. 7-րդ ենթակետում «5» թիվը փոխարինել «2» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |