ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 741-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման NN 1, 3, 5 և 7 հավելվածների 6-րդ կետերի 10-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:».
2) որոշման NN 11 և 13 հավելվածների 6-րդ կետերի 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:».
3) որոշման N 15 հավելվածի 6-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:».
4) որոշման NN 1, 3, 5 և 7 հավելվածների 8-րդ կետերի 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:».
5) որոշման NN 11, 13 և 15 հավելվածների 8-րդ կետերի 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 6 |