ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1371-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ելնելով նախատեսված և կատարված աշխատանքների տարբերությունից, որն ապահովել է ծրագրի անխափանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 180-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «300» թիվը փոխարինել «244» թվով.
2) որոշման հավելվածի «Օրգանիկ այգիների ստեղծման առաջարկվող ծրագիր» բաժնի`
ա. երկրորդ պարբերության մեջ «300» թիվը փոխարինել «244» թվով, «100» թիվը՝ «60.5» թվով, նույն պարբերությունից հանել «ու դրա գործունեության ընթացիկ ծախսերին» բառերը, «200» թիվը փոխարինել «183.5» թվով, իսկ «70» թիվը՝ «54» թվով,
բ. վեցերորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում ընդգրկվել ցանկացողների համար ծրագրի մեկնարկից մեկ ամիս առաջ մամուլում տպագրում է հայտարարություն: Ծրագրում կարող են ընդգրկվել այն տնտեսավարողները, որոնք կբավարարեն հետևյալ պահանջները`»,
գ. վեցերորդ պարբերության 5-րդ տողում «3» թիվը փոխարինել «2-3» թվերով».
3) որոշման հավելվածի «Օրգանիկ տնկարանի ստեղծման համար նախատեսվող ծախսերը» բաժնի`
ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տնկարանի մակերեսը հաշվարկված է 3 հա՝ տնկարանի, 0.06 հա՝ գիտափորձարարական ուսուցողական կենտրոնի և 300 քառ. մ՝ ջերմոցի տարբերակով:»,
բ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախատեսվում է ներմուծել շուրջ 82,500 ազնվամորու, 15,300 մոշի, 15,000 հաղարջի տնկիներ, ինչպես նաև ձեռք բերել 12,700 տեղական տնկիներ: Ներմուծված տնկիներից շուրջ 75,000-ը ուղղակիորեն կտրամադրվի տնտեսավարողներին` տնկիներով ապահովելով շուրջ 10 հա օրգանիկ այգիներ: Ներմուծված տնկիների մյուս մասը և տեղական տնկիներն աճեցվելու են մայր տնկարանում, գիտափորձարարական ուսուցողական կենտրոնում և ջերմոցում` ապահովելով տասնապատիկ և ավելի տնկիների ստացումը:»,
գ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3 հա օրգանիկ տնկարանի, 0.06 հա գիտափորձարարական ուսուցողական կենտրոնի, 300 քառ. մ ջերմոցի ստեղծման, ինչպես նաև անհրաժեշտ թվով տնկիների ձեռքբերման ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 60.5 մլն դրամ: Դրանք ըստ ուղղությունների հետևյալն են`
1. |
Տնկիների ներմուծում` 112,800 հատ |
43,549,000 դրամ |
2. |
Տեղական տնկիների ձեռքբերում` 12,700 հատ |
2,200,000 դրամ |
3. |
Բիոհումուս |
1,200,000 դրամ |
4. |
Կարմիր շլակ |
600,000 դրամ |
5. |
Մետաղյա կարկաս |
1,100,000 դրամ |
6. |
Պոլիէթիլենային թաղանթ և պաշտպանիչ ցանց |
1,324,000 դրամ |
7. |
Ջրագիծ՝ գիտափորձարարական-ուսուցողական կենտրոնի համար |
2,027,000 դրամ |
8. |
Աշխատավարձ |
7,600,000 դրամ |
9. |
Այլ |
900,000 դրամ |
Ընդամենը |
60,500,000 դրամ |
Սույն պարբերության աղյուսակի գումարը կազմում է 112,800 տնկիների ներմուծման համար անհրաժեշտ 83,049,000 դրամի մոտավորապես 52.4 %-ը, իսկ մոտավորապես 47.6 %-ը ապահովում է «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն` սեփական միջոցների հաշվին:»,
դ. հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այսպիսով, տնկարանը շահագործումից հետո 2 տարվա ընթացքում կապահովի առնվազն 375,000 հատ բարձր բերքատվությամբ ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի տնկիներ, որոնք կբավարարեն 50 հա այգիների ստեղծման համար:»,
ե. ութերորդ պարբերության 2-րդ տողում «8000» թիվը փոխարինել «12000» թվով, «երկու» բառը՝ «երեք» բառով, իսկ 3-րդ տողում «8000-10000» թվերը՝ «7500» թվով,
զ. իններորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրգանիկ հատապտղային այգիների ստեղծման սուբսիդավորվող ծախսերը մեկ հեկտարի հաշվարկով կազմում են 3,333,334 դրամ, որից առաջին տարում` 3,123,667 դրամ: Նախատեսված է նաև սուբսիդավորել ֆերմերների կողմից երկրորդ տարվա բիոհումուսի և բուժումների համար կատարվող ծախսերը:
|
», |
է. տասներորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
ը. տասնչորսերորդ պարբերության մեջ «5,460,000» թիվը փոխարինել «4,993,334» թվով, «3,800,000» թիվը` «3,333,334» թվով, «(70%)» թիվը` «(66.8%)» թվով, իսկ «(30%)» թիվը` «(33.2%)» թվով,
թ. տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բերքի ստացումը նախատեսված է այգու հիմնումից հետո երրորդ տարվանից (2012 թվականից բերք կստացվի 2009 թվականին հիմնված այգիներում): Առաջին բերքատու տարում նախատեսվում է մեկ հեկտարից ստանալ մինչև 4 տոննա, երկրորդ տարում` 4-8 տոննա, երրորդ տարում` 8-12 տոննա բերք:»:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված 300 մլն դրամ դրամաշնորհից 56.0 մլն դրամ գումարը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի հուլիսի 9-ին կնքված վարկային պայմանագրով վերաձևակերպվել է որպես բյուջետային վարկ` Լիբոր+4 տոկոս դրույքաչափով, սկսած 2011 թվականի դեկտեմբերի 15-ից՝ կիսամյակային մարումներով, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 27-ին կնքված պայմանագրում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|