ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2011 թվականի N 1488-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Շենքային համալիրն օգտագործման հանձնելու մասին» N 39 որոշման 1-ին կետում ««10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հունվարի 18-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրում սույն որոշման դրույթներից բխող փոփոխության կատարումը` սահմանելով, որ պայմանագրում կատարվող փոփոխության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|