ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 674-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդին Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի հաստատած ծրագրի (հարցաշարի) հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի հարցաթերթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. մայիսի 27
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 674-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐ (ՀԱՐՑԱՇԱՐ)
I. ՀԱՍՑԵԱՄԱՍ
1. Մարդահամարի կազմակերպման տեղամասերի համարները (մարդահամարի տեղամաս, հրահանգչական տեղամաս, հաշվային տեղամաս)
2. Տնային տնտեսության հասցեն` մարզը, տարածաշրջանը, համայնքը, բնակավայրը/վարչական շրջանը, հեռախոսահամարը, եթե կազմակերպություն է, ապա նաև կազմակերպության անվանումը
II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Ազգանունը, անունը, հայրանունը
2. Մարդահամարի հաշվառման պահին անձը՝
● մշտապես ներկա է
● ժամանակավոր ներկա է
● բացակա է
3. Մարդահամարի հաշվառման պահին բնակավայրից բացակայող անձի համար`
3.1. բացակայության տևողությունը (ամիսներով)
3.2. պատճառը՝
● աշխատանք
● անձնական/ընտանեկան
● ուսում
● հյուր
● գործուղում
● զբոսաշրջիկ
● այլ
3.3. մարդահամարի հաշվառման պահին անձի գտնվելու վայրը` երկիրը, Հայաստանում գտնվելու դեպքում` մարզը
4. Մարդահամարի հաշվառման պահին ժամանակավոր ներկա գտնվողի համար`
4.1. գտնվելու տևողությունը (ամիսներով)
4.2. նպատակը՝
● աշխատանք
● անձնական/ընտանեկան
● ուսում
● հյուր
●գործուղում
● զբոսաշրջիկ
● այլ
4.3. մշտական բնակության վայրը` երկիրը, Հայաստանում գտնվելու դեպքում` մարզը և բնակավայրը
5. Ազգակցական կապը տնային տնտեսության առաջինը գրված անդամի հետ՝
● տնային տնտեսությունում առաջինը գրված անձ
Նրա՝
● կինը/ամուսինը
● դուստրը/որդին
● խնամակալության տակ գտնվող երեխան
● մայրը/հայրը
● քույրը/եղբայրը
● սկեսուրը/սկեսրայրը/զոքանչը/աները
● հարսը/փեսան
●տատը/պապը
● թոռը
● այլ ազգական
● ոչ ազգական
● սենյակակից (միայն խմբային տնտեսությունների համար)
6. Սեռը
7. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
8. Ծննդավայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը և բնակավայրը
9. Քաղաքացիության երկիրը՝
երկքաղաքացիների համար, նշել նաև քաղաքացիության երկրորդ երկիրը
10. Ազգությունը՝
● հայ |
● ուկրաինացի | ● հրեա |
● եզդի |
● քուրդ | ● գերմանացի |
● ռուս |
● լեհ | ● պարսիկ |
● ասորի |
● բելառուս | ● այլ |
● հույն |
● վրացի | ● հրաժարվում է պատասխանել |
11. 1) Մայրենի լեզուն՝ 2) Այլ լեզու, որին ազատ տիրապետում է՝
● հայերեն | ● քրդերեն | ● ֆրանսերեն |
● եզդիերեն | ● լեհերեն | ● գերմաներեն |
● ռուսերեն | ● բելառուսերեն | ● իսպաներեն |
● ասորերեն | ● վրացերեն | ● պարսկերեն |
● հունարեն | ● եբրաերեն | ● թուրքերեն |
● ուկրաիներեն | ● անգլերեն | ● այլ |
● հրաժարվում է պատասխանել |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ ԼՐԱՑՎՈՒՄ ՄՆԱՑՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ
12. Համարում է արդյոք անձն իրեն որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ՝
Եթե «համարում է», ապա նշել.
ü հայ առաքելական |
ü եհովայի վկա |
ü հեթանոսական |
ü կաթոլիկ |
ü բողոքականներ |
ü մահմեդական |
ü ուղղափառ |
ü մորմոն |
ü հուդայական |
ü նեստորական |
ü մոլոկան |
ü կրիշնյա գիտակցության կամ հարե կրիշնյա |
ü ավետարանական |
ü շար-ֆադինական |
ü ՏՄ (տրանսցենդետալ մեդիտացիա) |
ü այլ |
● չի համարում
● հրաժարվում է պատասխանել
13. Ծննդյան օրվանից տվյալ բնակավայրում անձի անընդհատ բնակվելը
● այո |
● ոչ |
Եթե «ոչ», ապա նշել
13.1. տարեթիվը, որից սկսած անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում
13.2. նախորդ բնակության վայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը և բնակավայրը
13.3. ինչպիսի բնակավայրից է եկել`
● քաղաքային |
● գյուղական |
13.4. բնակության վայրը փոխելու հիմնական պատճառը՝
● այլ երկրներից պատերազմական գործողությունների
● այլ երկրներից ռասսայական, ազգային, կրոնական պատկանելության, սոցիալական որևէ
խմբի անդամակցության կամ քաղաքական հայացքների համար հալածանքի ենթարկվելու հիմնավոր վախի
● ընտանեկան
● հայրենադարձություն
● այլ
14. Գոյության միջոցի հիմնական աղբյուրը՝
● վարձու աշխատանքը
● ինքնազբաղվածությունը գյուղացիական տնտեսությունում
● ինքնազբաղվածությունն այլ ոլորտներում
● սեփականությունից եկամուտը (գյուղացիական տնտեսությունից,
վարձակալության դիմաց ստացված վարձավճարներ, տոկոսավճարներ,
շահաբաժիններ)
● վարկերի, խնայողությունների օգտագործում և կապիտալի (այդ թվում՝ նաև գույքի) վաճառք
● կենսաթոշակ
● նպաստ պետական մարմնից
● նպաստ ոչ պետական աղբյուրից
● կրթաթոշակ
● պետական ապահովության (պահպանություն) ներքո
● ոչ պետական բարեգործական հասարակական կազմակերպությունների ապահովության (պահպանություն) ներքո
Դրամական օգնություն՝
ü պետական աղբյուրից
ü արտերկրում բնակվող հարազատներից, բարեկամներից, ծանոթներից
ü Հայաստանում բնակվող հարազատներից
● խնամքի տակ
● այլ աղբյուր
15-17 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 6 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
15. Կրթական մակարդակը, գիտական աստիճանը
● չունի տարրական կրթություն
● տարրական կրթություն
● հիմնական կրթություն
● միջնակարգ կրթություն
● նախնական մասնագիտական (արհեստագործական)
● միջին մասնագիտական
● բարձրագույն մասնագիտական (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)
● հետբուհական մասնագիտական (հետազոտող, ասպիրանտուրան ավարտած, սակայն թեզ չպաշտպանած)
● գիտության թեկնածու
● գիտության դոկտոր
16. Տարրական կրթություն չունեցողների համար` գրաճանաչ է՝
● այո ● ոչ |
17. Ուսումնական հաստատություն հաճախելը՝
● եթե «սովորում է», ապա նշել ուսումնական հաստատության տեսակը`
ü տարրական դպրոց
ü միջին դպրոց
ü ավագ դպրոց
ü նախնական մասնագիտական (արհեստագործական)
ü միջին մասնագիտական
ü բարձրագույն մասնագիտական
ü հետբուհական մասնագիտական
● չի սովորում
18-20 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 15 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
18. Ամուսնական կարգավիճակը՝
● երբևէ չամուսնացած
● ամուսնացած (գրանցված)
● ամուսնացած փաստացի (առանց գրանցման)
● միայն եկեղեցու կանոնական ծեսով իրագործված ամուսնություն
● այրի/կնակորույս
● ամուսնալուծված (գրանցված)
● բաժանված (առանց գրանցման)
Իգական սեռի ներկայացուցիչների համար նշել՝
19. Քանի երեխա է ծնել
20. Նրանցից քանիսն են ողջ
21-28 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 15-75 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
21. Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք ունենալը մարդահամարի հաշվառմանը նախորդող շաբաթվա` հոկտեմբերի 4-11-ի ընթացքում (ներառյալ աշխատանքից ժամանակավորապես բացակայողները)
● այո |
● ոչ |
Եթե «այո»
22. Հիմնական աշխատավայրի` կազմակերպության, հիմնարկի (կամ դրա մասնաճյուղի) տնտեսական գործունեության տեսակը
23. Զբաղմունքը հիմնական աշխատավայրում
24. Զբաղվածության կարգավիճակը`
● վարձու աշխատող
● գործատու (սեփականատեր` վարձու աշխատողի (աշխատողների) մշտական ներգրավմամբ)
● ինքնազբաղված գյուղացիական տնտեսությունում
● ինքնազբաղված այլ գործունեությամբ
● ընտանիքի օժանդակող անդամ
● արտադրական/սպառողական կոոպերատիվի անդամ
● այլ
Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք չունեցող անձանց համար
25. Հաշվառմանը նախորդող վերջին 4 շաբաթների ընթացքում փնտրել է արդյոք աշխատանք՝
● այո, փնտրել է վճարովի աշխատանք
● այո, փորձել է սկսել սեփական գործ
● ոչ
Եթե փնտրել է աշխատանք, ապա`
26. Առաջին անգամ
● այո ● ոչ |
27. Եթե առաջարկվի համապատասխան աշխատանք, ապա պատրաստ է անցնել աշխատանքի
առաջիկա երկու շաբաթների ընթացքում
● այո ● ոչ |
Եթե չի փնտրել աշխատանք, ապա`
28. Նշել պատճառը`
● գտել է աշխատանք և կանցնի աշխատանքի առաջիկա 2 շաբաթում
● դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով և սպասում է պատասխանի
● պատրաստվում է հեռանալ հանրապետությունից
● պատրաստվում է տեղափոխվել ՀՀ-ում այլ բնակավայր
● վարում է տնային տնտեսություն
● աշխատանք գտնելու հույս չունի
● չգիտի` որտեղ կամ ինչպես փնտրել աշխատանք
● առաջարկվող աշխատանքի վարձատրությունը բավարար չէ
● չունի մասնագիտական համապատասխան հմտություններ
● աշխատելու անհրաժեշտություն/ ցանկություն չունի
● սովորում է
● տարիքային/ առողջական
● այլ
Բացակա տնային տնտեսությունների համար չեն լրացվում մնացյալ բաժինները
III. ՀԱՐՑԵՐ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բ.1. Ում սեփականությունն է հանդիսանում բնակելի միավորը՝
● տվյալ տնային տնտեսության անդամի (անդամների)
● պետության
● համայնքի
● իրավաբանական անձի
● այլ անձի (անձանց)
● անօթևան է
Բ.2. Բնակելի շինության տեսակը՝
● բնակելի տուն (առանձնատուն)
● բնակելի տան մի մաս
● բազմաբնակարան շենքի բնակարան
● բնակարանի մի մաս
● տնակ/ ժամանակավոր կացարան
● համատեղ բնակության շինություն
● հանրակացարան
● այլ` բնակության համար հարմարեցված շինություն
Բ.3. Շահագործման հանձնման տարին՝
● մինչև 1950 թ.
● 1951-1970
● 1971-1980
● 1981-1990
● 1991-2000
● 2001-2011 թթ.
Բ.4. Շինության արտաքին պատերի շինանյութը՝
● քար |
● մոնոլիտ |
● խառնակազմ նյութ |
● պանել |
● փայտ |
● այլ |
Բ.5. Տնային տնտեսության զբաղեցրած սենյակների քանակը
Բ.6. Բնակելի միավորի ընդհանուր մակերեսը, քառ. մետր
Բ.7. Հիմնական (ստացիոնար) հեռախոսի առկայությունը
● այո ● ոչ |
Բ.8. Համակարգչի առկայությունը
● այո ● ոչ |
Բ.9. Համակարգչի առկայության դեպքում ինտերնետին միացված լինելը
● այո, մշտապես ● այո, բայց ոչ մշտապես ● ոչ |
Բ.10. Բնակելի միավորի ջեռուցման հիմնական միջոցը՝
● ջեռուցման անհատական համակարգ
● կենտրոնացված ջեռուցում
● գազի վառարան
● էլեկտրական տաքացուցիչ
● փայտով ջեռուցվող վառարան
● աթարով ջեռուցվող վառարան
● այլ
Բ.11. Ջրամատակարարման հիմնական աղբյուրը՝
● կենտրոնացված ջրամատակարարում բնակելի միավորում
● կենտրոնացված ջրամատակարարում շենքում, բայց ոչ բնակելի միավորում
● բերովի/գնովի ջուր
● ջրակուտակման սեփական համակարգ
● գետեր/աղբյուրներ
● ջրհոր
● այլ
Բ.12. Ջրհեռացման (կոյուղացման) համակարգը՝
● միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին
● ունի տեղական (լոկալ) ցանց
● այլ
Բ.13. Լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը՝
● այո, բնակելի միավորում
● այո շենքում, բայց ոչ բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման
● այո շենքում, բայց ոչ բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման
●այո շենքից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման
● այո շենքից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման
● ոչ
Բ.14. Զուգարանի առկայությունը՝
Ողողվող
● բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման
● բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման
● բնակմիավորից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման
● բնակմիավորից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման
Չողողվող
●միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման
● համատեղ օգտագործման
● այլ
Բ.15. Աղբահանությունը՝
Շենքի աղբատար խողովակով
● կանոնավոր հեռացվող
● անկանոն հեռացվող
Այլ ճանապարհով
● թափվում է կանոնավոր հեռացվող աղբարկղը
● թափվում է անկանոն հեռացվող աղբարկղը
● այլ
IV. ՀԱՐՑԵՐ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՀԻՆ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գ.1. Արդյոք տնային տնտեսությունը մշակում է գյուղատնտեսական մշակաբույսեր իրենց կողմից տնօրինվող հողերում (սեփական, ներառյալ տնամերձ, վարձակալված` վարձավճարով կամ առանց վարձավճարի) կամ զբաղվում է կենդանաբուծությամբ սեփական սպառման, վաճառքի թե այլնի համար
● այո |
● ոչ |
Գ.2. Լրացնել տնային տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակները (գլուխ)՝
● խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը
որից` ü կովեր
ü գոմեշներ
● խոզեր
● ոչխարներ
● այծեր
● թռչուններ
● մեղվաընտանիքներ (փեթակ, հատ)
Գ.3. Լրացնել տնային տնտեսության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի չափերը (անկախ նրանից մշակվում են թե ոչ)` ներառյալ վարձակալության տրվածը (հա` 0.00 ճշտությամբ)
Գ.3.1. ընդամենը` գյուղատնտեսական նշանակության հողեր
այդ թվում`
● վարելահող
● բազմամյա տնկարկ
ü պտղատու այգի և հատապտղանոց
ü խաղողանոց
● բնական խոտհարք
● արոտավայր
Գ.3.2. տնամերձ հող
Գ.4. Տնային տնտեսության ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ (ակվակուլտուրաների արտադրությամբ) զբաղվելը
● այո |
● ոչ |
V. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Դ.1. Վերջին 12 ամիսների ընթացքում արտերկրից դրամական միջոցներ ստանալը`
● այո, կանոնավոր
● այո, ժամանակ առ ժամանակ
● այո, հազվադեպ
● ոչ
Դ.2. Վերջին 12 ամիսների ընթացքում, տնային տնտեսությունում արձանագրված`
կենդանի ծնունդ (ծնունդներ)
2.1. այո, գրանցված է ՔԿԱԳԳ-ում (թիվը)
2.2. այո, գրանցված չէ ՔԿԱԳԳ-ում (թիվը)
2.3. ոչ
Մահվան դեպք (դեպքեր)
2.4. այո, գրանցված է ՔԿԱԳԳ-ում (թիվը, սեռը, տարիքը)
2.5. այո, գրանցված չէ ՔԿԱԳԳ-ում (թիվը, սեռը, տարիքը)
2.6. ոչ
Դ.3. Տնային տնտեսության կազմում կան արդյոք, օրենսդրությամբ սահմանված կարգով տրված, հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք
3.1. այո, նշել թվաքանակը, նրանց հերթական համարներն ըստ Տ/Տ հարցաթերթի «Ա» սյունակի
3.2. ոչ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |