ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2011 թվականի N 633-Ա
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2011 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ։
2. Վաչե Գաբրիելյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|