ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2011 թվականի N 929-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 17-21-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կ. Կրիտյանինը, Լ. Կարապետյանինը, Ա. Ավետիսյանինը, Տ. Պետրոսյանինը, Ա. Սանոյանինը, Տ. Միքայելյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին.
4) Հ. Հունանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Ս. Պողոսյանինը և Է. Նանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին.
6) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Օհանյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-21-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական |
Հ. Հունանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Լ. Կարապետյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության |
Տ. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի |
Ա. Աբրահամյան |
- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի |
Կ. Կրիտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի |
Ա. Սանոյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի |
Դ. Վիրաբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Ս. Պողոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության |
Է. Նանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության |
Տ. Միքայելյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի |
Ս. Աբրահամյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |