Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-68-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.118
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը» բառերով.

2) 1-ին մասի 5.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետում առաջին պարբերության «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձին» բառերով.

2) 3-րդ մասի 2-րդ կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով.

3) 3-րդ մասի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում» բառերից հետո լրացնել «(հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնում)» բառերով.

4) 4-րդ մասի «հատուկ քննչական ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողին (հատուկ քննչական ծառայության ծառայողին)» բառերով, իսկ նույն մասը «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով.

5) 5-րդ մասի առաջին պարբերության «հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին» բառերով.

6) 5-րդ մասի երկրորդ պարբերության «քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնում» բառերը փոխարինել «դատավորի պաշտոնում կամ ինքնավար պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-68-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան