ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
25 հունիսի 2019 թ. |
N 413-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02590728) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2019 թ. հունիսի 4-ի թիվ 6-3/25922-19 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտում՝ «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի կողմից 30.05.2019 թ-ին տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին հաշվետվությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին է ներկայացվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 12.02.2004 թ. թիվ 288-Ն որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված պահանջներին անհամապատասխան։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։
2. Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
Պաշտոնակատար՝ |
Ռ. Մաշադյան |
