ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 347-Ա
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 134,253,400 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 6-ի N 347-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Բնապահպանական պայմանների բարելավում
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, բնապահպանության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
134 253 400 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի հունիսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 15.03.2019 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019 թվականի ծրագիր` 2019 թվականի հունիսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը 134 253 400 դրամ, այդ թվում`
1. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում - 5 670,0 հազար դրամ 2. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում - 32 000,0 հազար դրամ 3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 2 745,0 հազար դրամ 4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում - 425,7 հազար դրամ 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 794,9 հազար դրամ 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում - 1 990,0 հազար դրամ 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 1 176,0 հազար դրամ 8. Ծառայությունների ձեռքբերում - 16 067,8 հազար դրամ 9. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր-73 384,0 հազար դրամ |
10. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5 670,0 հազար դրամ, այդ թվում. ● Արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար - 3483,0 հազար դրամ /81 հատ/ ● Կիսաճտքավոր կոշիկներ - 2187,0 հազար դրամ /81 զույգ/
2. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -32 000,0 հազար դրամ, այդ թվում. ● Բեռնատարներ - 32 000,0 հազար դրամ /4 հատ/
3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2 745,0 հազար դրամ, այդ թվում. ● Շարժիչի յուղեր - 225,0 հազար դրամ /150 լիտր/ ● Շարժիչի յուղեր, կիսասինթետիկ - 175,0 հազար դրամ /50 լիտր/ ● Շարժիչի յուղեր, սինթետիկ - 180,0 հազար դրամ /40 լիտր/ ● Բնական գազ - 1 920,0 հազար դրամ /12000 մ3/ ● Հակասառեցուցիչ նյութեր - 75,0 հազար դրամ /50 լիտր/ ● Կապարաթթվային կուտակիչներ - 170,0 հազար դրամ /5 հատ/
4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 425,7 հազար դրամ, այդ թվում. ● Կենցաղային և հանրային սննդի նյութեր - 425,7 հազար դրամ
5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -794,9 հազար դրամ, այդ թվում. ● Հատուկ նպատակային այլ նյութեր - 794,9 հազար դրամ
6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 990,0 հազար դրամ, այդ թվում. ● Եռոտանի մոլբերտ - 100,0 հազար դրամ /1 հատ/ ● Տպիչ սարք, բազմաֆունկցիոնալ, A4, 23 էջ/րոպե արագության - 140,0 հազար դրամ /1 հատ/ ● Առաջին օգնության արկղեր - 300,0 հազար դրամ /30 հատ/ ● Ֆոտոնկարահանման խցիկ - 980,0 հազար դրամ /7 հատ/ ● Աթոռներ - 240,0 հազար դրամ /20 հատ/ ● Ցուցափեղկ (պահարան) - 130,0 հազար դրամ /1 հատ/ ● Դարակներով պահարան - 100,0 հազար դրամ /1 հատ/
7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 176,0 հազար դրամ, այդ թվում. ● Հեռավորության չափման սարքեր (dme) - 126,0 հազար դրամ /1 հատ/ ● Ժամանակաչափեր - 250,0 հազար դրամ /1 հատ/ ● Անցակետային հսկողության սարքեր - 800,0 հազար դրամ /8 հատ/
8. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 16 067,8 հազար դրամ, այդ թվում. ● Առողջության ապահովագրման ծառայություն - 2 425,0 հազար դրամ ● Համացանցային էջերի հոսթինգի ծառայություն - 28,8 հազար դրամ ● Դոմենային անվանում - 12,0 հազար դրամ ● Տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթ - 265,0 հազար դրամ ● Նավիգացիոն ծառայություններ - 672,0 հազար դրամ ● Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություններ - 300,0 հազար դրամ ● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ-1 092,0 հազար դրամ ● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ-563,0 հազար դրամ ● Ցանցի արդիականացում - 785,0 հազար դրամ ● Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն - 4 800,0 հազար դրամ ● Տեսագրման սարքերի տեղադրման ծառայություն - 5 125,0 հազար դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր-16 067,8 հազար դրամ ● Ծառայությունների ձեռքբերում-16 067, 8 հազար դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |