Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-31-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.81
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ և 12-րդ կետերը «իրականացնող» բառից հետո լրացնել «կառուցվածքային» բառով.

2) 13-րդ կետի «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «աշխատակազմում» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում» բառերով.

2) «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքը» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասում՝

1) 11-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը.

2) 13-րդ, 19-րդ և 20-րդ կետերի «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական» բառերով.

3) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին» բառերը փոխարինել «պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համապատասխան քաղաքացիական ծառայողներին» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում և 42-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասում՝

ա. «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառերով,

բ. «այլ» բառը փոխարինել «աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող» բառերով,

գ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում հաշվեքննիչ պալատի նախագահը:»:

 

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագրում՝

ա. «աշխատակազմի» բառը հանել,

բ. «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.

2) 1-ին մասում՝

ա. «աշխատակազմի» բառը հանել,

բ. «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.

3) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում՝

ա. «աշխատակազմի» բառը հանել,

բ. «գլխավոր» բառը փոխարինել «ղեկավար» բառով,

գ. «պաշտոնների» բառից հետո լրացնել «խմբում» բառով.

4) 2-րդ մասը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրից, 1-ին մասի 3-րդ կետից և 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:

 

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 7-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ»:

 

Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 41. Ծառայությունը հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում»:

 

2) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հաշվեքննիչ պալատ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվում է քաղաքացիական ծառայություն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով.

2) 1-ին մասը «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը.

2) 4-րդ մասի «պալատի աշխատակազմում գլխավոր» բառերը փոխարինել «պալատում ղեկավար» բառերով.

3) 5-րդ մասի «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

 

Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «քաղաքացիական» բառը.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատ պետական մարմնի քաղաքացիական ծառայողներ:»:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-31-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան