Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.289
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2008 թվականի N 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ժամանակավոր, մշտական ԵՎ հատուկ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ, ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.06.18 N 693-Ն)

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14‑րդ և 17-րդ հոդվածների 2-րդ մասերի, ինչպես նաև 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 15.06.18 N 693-Ն)

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.             

2) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի քննարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.                       

3) ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները՝ համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 15.06.18 N 693-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 134-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) համար օտարերկրացիները Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն) բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դեպքերի, որի համար դիմումը ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակով, ներկայացնում են`

1) դիմում.

2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.

3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.

4.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելու համար ներկայացվում են նաև դիմումատուի ծննդյան վկայականի, ծնողների անձնագրերի և ծնողների ամուսնության վկայականի պատճենները.

5) առողջական վիճակի մասին տեղեկանք.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(1-ին կետը փոփ. 15.06.18 N 693-Ն, լրաց. 16.12.21 N 2041-Ն, փոփ., լրաց. 02.05.24 N 628-Ն)

2. Ծառայությունում կացության կարգավիճակ ստանալու համար դիմող օտարերկրացին Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելիս լրացնում է դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի, որում նշվում են`

1) տրամադրվող (երկարաձգվող) կացության կարգավիճակի տեսակը.

2) ազգանունը, անունը, հայրանունը.

3) քաղաքացիությունը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) ծննդյան վայրը.

6) ազգությունը.

7) այցելության նպատակը և զբաղմունքը.

8) ընտանեկան դրությունը.

9) 16 տարին չլրացած երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և քաղաքացիությունը.

10) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում բնակության հասցեները.

11) անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է տրվել.

12) նշում` օտարերկրացու կողմից կացության կարգավիճակ ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան տեղական ռեգիստրին հայտնելու պարտականության վերաբերյալ տեղեկացված լինելու մասին.

13) դիմում-հարցաթերթիկը լրացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

14) օտարերկրացու ստորագրությունը.

15) դիմում-հարցաթերթիկի աջ անկյունում փակցվում է 35 x 45 մմ չափսի լուսանկար:

(2-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

3. Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու համար «Օտարերկրացիների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերով դիմող օտարերկրացիները չեն ներկայացնում սույն ցանկի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված` անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու անձնագիրն այդ ժամանակահատվածում փոխանակվել է:

(3-րդ կետը լրաց. 03.11.11 N 1576-Ն)

4. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ և կացության քարտ ստանալու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով`

1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողն ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. իր զավակի ծննդյան վկայականը և ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր զավակի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

2) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ամուսինն ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. ամուսնության վկայականը և ամուսնության վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ամուսնության վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսնության վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից ամուսնու` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

3) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի զավակն ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. իր ծննդյան վկայականը կամ հայրության ճանաչման վկայականը, ինչպես նաև իր ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան կամ հայրության ճանաչման վկայականներն այդ ժամանակահատվածում փոխանակվել են),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր ծնողի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

4) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի քույրը կամ եղբայրն ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականը, ինչպես նաև քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից քրոջ կամ եղբոր` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը:

(4-րդ կետը լրաց. 17.11.11 N 1608-Ն, փոփ. 02.05.24 N 628-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերի «ա» պարբերություններով պահանջվող փաստաթղթերի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները չեն ներկայացվում, եթե տվյալ փաստաթղթերը տրվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից: Այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրված լինելու դեպքում ներկայացվում են նաև դրանց պատճենները:

(5-րդ կետը լրաց. 17.11.11 N 1608-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև

 

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

APPLICATION-QUESTIONNAIR

 

 

 

Լուսանկար

foto

 

35x45

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ _________________________

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) (ընդգծել)

FOR RECEIVING RESIDENCY STATUS (FOR EXTENDING THE TERM OF RESIDENCY STATUS)

IN THE REPUBLIC OF ARMENIA

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

Name, Surname, mild name

 

2. Քաղաքացիությունը ________ 3. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________

Citizenship                             Date of birth

 

4. Ծննդյան վայրը _________________________________________________

Place of birth

 

5. Ազգությունը __________________________________________________

Nationality

 

6. Այցելության նպատակը և զբաղմունքը __________________________________

Purpose of visit

____________________________________________________________

 

7. Ընտանեկան դրությունը ___________________________________________

Family status

 

8. 16 տարին չլրացած երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

և քաղաքացիությունը

Children under 16 /name, surname, date of birth/ citizenship

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

9. Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում բնակության հասցեները

Addres in the Republic of Armenia and abroad

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

10. Անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է տրվել _______________________

Passport number

 

11. Տեղեկացված եմ կարգավիճակ ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի

Հանրապետությունում իմ մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում 7-օրյա ժամկետում

տեղական ռեգիստրին հայտնելու պարտականության մասին:

I am informed about my responsibility to providing any information to the local registar within

15 days after getting the residence card and in case of changing my permanent residence in

the Republic of Armenia in 7 days term:

 

_____ ____________ 20 թ.

Հարցաթերթիկը լրացրեց _____________________

Filled by                         (ստորագրությունը, signature)

(հավելվածը լրաց. 03.11.11 N 1576-Ն, 17.11.11 N 1608-Ն, փոփ. 15.06.18 N 693-Ն, լրաց. 16.12.21 N 2041-Ն, փոփ., լրաց. 02.05.24 N 628-Ն)

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 134-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ (ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու և կացության կարգավիճակը երկարաձգելու դեպքերի որոշումն ընդունում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման N 1 հավելվածում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում: Ծառայությունն օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու որոշումն ընդունում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իսկ կացության կարգավիճակը երկարաձգելու դեպքերի որոշումը` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում:

(1-ին կետը փոփ. 15.06.18 N 693-Ն, լրաց. 16.12.21 N 2041-Ն, փոփ. 02.05.24 N 628-Ն)

2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցը լիազոր մարմինը համաձայնեցնում է Ազգային անվտանգության ծառայության հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Ազգային անվտանգության ծառայություն ուղարկելով օտարերկրացու անձնագրի և կացության կարգավիճակի տրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող օտարերկրացիների կողմից երկրորդ և հաջորդ անգամ դիմելու դեպքում Ազգային անվտանգության ծառայություն են ուղարկվում ուսանողների ցուցակները՝ կցելով իր կողմից Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացված ստուգումների արդյունքում դիմումատուի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները:

(2-րդ կետը փոփ. 15.06.18 N 693-Ն, խմբ. 02.05.24 N 628-Ն)

3. Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու հարցի վերաբերյալ 7-օրյա ժամկետում ծառայություն է ներկայացնում իր համաձայնության կամ առարկության վերաբերյալ տեղեկատվություն:

(3-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

4. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում նշված կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում ծառայության կողմից ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են մերժվել: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու մասին ծառայության որոշումն օտարերկրացին կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:

(4-րդ կետը փոփ., լրաց. 02.05.24 N 628-Ն)

5. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու կամ կարգավիճակ տալը մերժելու որոշման կրկնօրինակն ծառայությունը որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան սույն կարգի 1-ին կետում նշված ժամկետում ուղարկում է կացության կարգավիճակ ստանալու համար դիմած օտարերկրացուն:

(5-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

6. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիներին տրվում է համապատասխանաբար ժամանակավոր կացության կամ մշտական կացության քարտ՝ վավեր անձնագրի հիման վրա։

(6-րդ կետը լրաց. 02.05.24 N 628-Ն)

(հավելվածը փոփ. 15.06.18 N 693-Ն, լրաց. 16.12.21 N 2041-Ն, փոփ., խմբ., լրաց. 02.05.24 N 628-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 134-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ, ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության և մշտական կացության քարտերը` 80x120մմ չափսի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հաստատող հիմնական փաստաթղթեր են:

2. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր և մշտական կացության քարտի դիմային էջի վերևի ձախ մասում հայերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ստորև` ձախ մասում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ», «RESIDENCE CARD» բառերը: Դրանից ներքև տեղ է հատկացված օտարերկրացու լուսանկարը փակցնելու համար: Լուսանկարից ներքև նախատեսված է տող` քարտն ստացողի ստորագրության համար: Դրանից ներքև տպագրվում է կացության քարտի սերիան և համարը: Քարտի աջ կողմի վերևի մասում անգլերենով, մեծատառերով նշված են «REPUBLIC OF ARMENIA» բառերը, որից ներքև նշվում են օտարերկրացու անձնագրի սերիան և համարը, ապա` հայերենով և անգլերենով նշվում են օտարերկրացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, կացության կարգավիճակը, քարտը տալու և վավերականության, կացության կարգավիճակի երկարաձգման ժամկետները:

(2-րդ կետը լրաց. 05.04.12 N 419-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության և մշտական կացության քարտի հակառակ կողմում առանձին կետերով, հայերենով և անգլերենով տպագրված են`

1) սույն քարտն ստացած օտարերկրացին ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվելու, Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունք.

The holder of this card has a right to live in the Republic of Armenia, exit and enter the Republic of Armenia.

2) կացության քարտը կորցնելու դեպքում օտարերկրացին անհապաղ դիմում է քարտը տրամադրած մարմնին.

In gase of loss of the residence card should turn immediately to police authorities.

3) կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը ներկայացվում է կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 oր առաջ, իսկ ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը կարող է ներկայացվել մինչև ժամանակավոր կարգավիճակի ժամկետը լրանալու վերջին օրը.

The holder of this card should apply to սpdate authority 30 days before the expiring date, but in case of study propouses the holder of this card can apply to update before the date of expiration..

4) նշումներ.

OBSERVATIONS:

(3-րդ կետը լրաց. 27.05.10 N 635-Ն)

4. Ժամանակավոր և մշտական կացության քարտի երկու երեսի կենտրոնում գունավոր պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որը երիզվում է վարդագույն և կապտավուն զարդանախշով:

5. Ժամանակավոր և մշտական կացության քարտերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 10.000 տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատիներեն մեծատառերով (AA, AB, AC և այլն): Ժամանակավոր կացության և մշտական կացության քարտերի համարակալումն սկսվում է 0000001 և ավարտվում` 0010000 թվանշաններով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

6. Հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հատուկ անձնագիրը` 88x125մմ չափսի, 12 էջից բաղկացած, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու հատուկ կացության կարգավիճակը հաստատող հիմնական փաստաթուղթ է:

7. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի շապիկը մուգ կարմիր գույնի է, որի վերևի մասում մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև տպագրված են «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ» բառերը, ապա` անգլերենով, համեմատաբար փոքր տառերով տպագրված են «REPUBLIC OF ARMENIA», «SPECIAL PASSPORT» բառերը:

8. Շապիկի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը և գրառումները բրոնզագույն են:

9. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Էջը վերևից և կողքերից երիզված է վարդագույն զարդանախշով:

10. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 1-ին, 4-12-րդ էջերը վերևից և կողքերից երիզված են բաց մանուշակագույն զարդանախշերով, էջերի վերևի մասերում պատկերված են կամարաձև, իսկ ներքևի մասերում՝ ձվաձև զարդանախշեր: Էջերի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

11. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 1-3-րդ էջերի վերևի մասերում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերը:

12. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 1-ին էջում զինանշանի պատկերից վերև հայերեն և անգլերեն մեծատառերով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերը, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև` «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ», «SPECIAL PASSPORT» բառերը: Նույն էջի ներքևի մասում` կենտրոնում նշվում են հատուկ անձնագրի սերիան և համարը:

13. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 2-րդ էջում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերից ներքև հայերենով նշվում են օտարերկրացու ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձնագիր տրամադրած մարմնի համապատասխան ծածկագիրը, օտարերկրացու սեռը, ծննդավայրը, անձնագրի վավերականության ժամկետը:

(13-րդ կետը լրաց. 05.04.12 N 419-Ն)

14. Էջի ներքևի մասում տպագրված են «Անձնագրի տիրոջ ստորագրությունը», «SIGNATURE OF HOLDER» բառերը: Նույն էջի աջ մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով:

15. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 3-րդ էջում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA» բառերից հետո նշված հաջորդականությամբ, անգլերենով նշվում են փաստաթղթի անվանումը, տեսակը, երկրի ծածկագիրը, անձնագրի սերիան և համարը, օտարերկրացու ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնական համարը, սեռը, ծննդավայրը, հատուկ անձնագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը, տրամադրող մարմնի ծածկագիրը:

16. Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացված անձնագիր ստացող օտարերկրացու` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար, իսկ աջ մասերում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով:

17. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 4-12-րդ էջերը նախատեսված են նշումների համար: Նշված էջերի վերևի մասերում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ՆՇՈՒՄՆԵՐ», «OBSERVATIONS» բառերը:

18. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի 5-12-րդ էջերի ներքևի մասերում, դակման միջոցով նշվում են հատուկ անձնագրի սերիան և համարը:

19. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի վերջին էջի (շապիկի ներսի կողմում) կենտրոնում հայերեն և անգլերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:», «SPECIAL PASSPORT IS THE PROPERTY OF THE REPUBLIC OF ARMENIA.», իսկ ներքևի մասում՝ «ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐԸ 12 ԷՋԻՑ Է:» «SPECIAL PASSPORT CONTAINS 12 PAGES.» նախադասությունները:

20. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 10.000 տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատիներեն մեծատառերով (AA, AB, AC և այլն): Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի համարակալումներն սկսվում են 0000001 և ավարտվում 0010000 թվանշաններով:

21. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի բոլոր էջերը համարակալվում են արաբական թվերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

RESIDENCE CARD

REPUBLIC OF ARMENIA

Անձնագիր

Passport ____________

 

Անունը _______________________

Name    _______________________

Ազգանունը _____________________

Surname _______________________

Հայրանունը _____________________

Mild name ______________________

Ծննդյան օրը, ամիսը, ամսթիվը

Date of birth ____________________

Քաղաքացիությունը ________________

Citizenship _____________________

Հանրային ծառայությունների համարանիշ___________

Public services number____________________

Կացության կարգավիճակը ____________

 

Type of Residence ________________

 

Տրված է

lssued on _______

Վավերական է մինչև

Data of expiryl _______

_________________

(տիրոջ ստորագրությունը)

AB 000000000

Ժամկետը երկարաձգված է մինչև

Extended until ___________________

 

 

  1. Սույն քարտն ստացած օտարերկրացին ունի Հայաստանի
    Հանրապետությունում բնակվելու, Հայաստանի Հանրապետությունում մուտքի
    և Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունք:
    The holder of this card has a right to live and to move in the Republic of
    Armenia, exit and enter the Republic of Armenia:
  2. Կացության քարտը կորցնելու դեպքում օտարերկրացին անհապաղ դիմում է
    քարտը տրամադրած մարմնին:
    In gase of loss the residence card should turn immediately to police authorities.
  3. Կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը ներկայացվում է
    կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ 
    The holder of this card should apply to update authority 30 days before the
    the expiring date.

 

Նշումներ

Observations

 

(քարտի ձևը լրաց. 05.04.12 N 419-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_19934

 

Ներմուծեք նկարագրությունը_1870

 

Ներմուծեք նկարագրությունը_19936

 

Ներմուծեք նկարագրությունը_19937

 

Ներմուծեք նկարագրությունը_19938

(անձնագրի ձևը լրաց. 05.04.12 N 419-Ն)

(հավելվածը լրաց. 27.05.10 N 635-Ն, 05.04.12 N 419-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 134-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ լրացված դիմում-հարցաթերթիկ՝ համաձայն N 2 ձևի.

2) Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա, կացության քարտ, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար` սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթղթում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին կատարված նշումը (միայն ծառայություն դիմելու դեպքում).

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով նախատեսված՝ ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ (միայն ազգությամբ հայերի համար).

4) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն իրականացնելը հիմնավորող փաստաթուղթ (միայն ազգությամբ ոչ հայերի համար).

5) անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

6) 3,5 սմ x 4,5 սմ չափսի 6 գունավոր լուսանկար.

7) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

(1-ին կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

Ձև N 2

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

APPLICATION - QUESTIONNAIRE

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

FOR RECEIVING SPECIAL RESIDENCY STATUS IN THE REPUBLIC OF ARMENIA

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

MR.______________________________

ՊՐՆ__________________________

 

PRIME MINISTER OF THE REPUBLIC OF ARMENIA

Խնդրում եմ ինձ տալ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ:

Hereby I apply for the Special Residency Status of the Republic of Armenia.

 

1. Ազգանունը

 Last Name

______________________________________________________________________

 

2. Անունը, հայրանունը

First name, middle name (if any), father’s name

______________________________________________________________________

 

3. Քաղաքացիությունը

Citizenship

______________________________________________________________________

 

4. Ծննդյան ամսաթիվը

Date of Birth

______________________________________________________________________

 

5. Ծննդավայրը

Place of Birth

______________________________________________________________________

 

6. Նախկինում դիմե՞լ եք ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար (նշել՝ երբ և ինչ ժամկետով է տրվել կացության կարգավիճակը, եթե կացության կարգավիճակ տալը մերժվել է` նշել մերժման հիմքերը)

Have you applied for residency status before (if yes, please, mention when and for which period it was granted to you. Have you ever been refused a residency status in the Republic of Armenia? If yes, please, specify the reason).

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

7. Ազգությունը

Nationality

______________________________________________________________________

 

8. Ընտանեկան դրությունը

Marital Status

______________________________________________________________________

 

9. Մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:

Close relatives (father, mother, siblings, spouse, children). If any of them has changed his (her ) first-last names or nationality, please indicate.

Ազգակցական կապը
relationship

Անունը, ազգանունը, հայրանունը
name, surname

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
date of birth

Ազգու-թյունը
nationality

Քաղաքա-ցիությունը
citizenship

Աշխատանքի վայրը, պաշտոնը
employment and job title

Մշտական բնակության վայրը
address of permanent residence

             
             
             
             
             

10. Էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության վայրը և հեռախոսահամարը ՀՀ-ում և արտասահմանում

E-mail, residence address and phone number in the Republic of Armenia and abroad

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

 11. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տրամադրել ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:

Your job history from the beginning of your career (including higher and vocational education, military service). Please indicate the employers correct name at the time of your employment. Provide information about your military service as indicated in the military card indentifying title and military rank.

Օրը, ամիսը և տարեթիվը
Date dd/mm/yy

Աշխատանքի (ուսման)
վայրի անվանումը,
զբաղեցրած պաշտոնը
Name of employer
(educational instituation)

Աշխատանքի (ուսման)
գտնվելու վայրը (հասցեն)
Address of employer (educational instituation)

 ընդունվելու

ազատվելու

   
       
       
       
       
       
       

12. Երբևէ դատապարտված եղե՞լ եք որևէ հանցագործության համար (ե՞րբ, ի՞նչ արարքի համար)

Have you ever been arrested or convicted for any offense or crime? If yes, please specify when and for what.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

13. Իրականացնու՞մ եք այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանու՞մ եք այնպիսի կազմակերպության անդամ, որի գործունեության նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ

Are you engaged in, participate, organize in such an activity or are you a member of an organization aimed at causing damage to the state security of the Republic of Armenia, subverting the constitutional order, weaken defense capability, engaging in a terrorist activity, illegally (without relevant permission) transfering weapons, ammunition, explosives, radioactive materials, drugs, psychotropic substances across the borders or committing human trafficking and (or) enterying into any country by fraud or other unlawful means.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

14. Տառապու՞մ եք արդյոք նշված հիվանդություններով (եթե այո` ընդգծել որով)

 Do you have any of the folowing diseases? If yes, please, underline

 - ժանտախտ (թոքային ձև) / plague (lung form)

 - խոլերա/cholera

 - շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլյոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը) / active tuberculosis of respiratory organs (all forms with pathogen release)

 - արևադարձային մալարիա / tropical malaria

 - ատիպիկ թոքաբորբ / atypical pneumonia

 - նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ / new subtype of influenza

 - վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս) / viral hemorrhagic fever (Ebola, Marburg HI, Lassa)

 - Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (CoV) / Middle East Respiratory Syndrome (Coronavirus (CoV)

 

15. Նախազգուշացված եմ, որ կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, տրված կացության կարգավիճակը կարող է անվավեր ճանաչվել, կացության կարգավիճակից կարող եմ զրկվել:

I am notified that in case of submitting false information/data, requested special residency status might be rejected, the issued residency status might be annulled and I might be deprived from the residency status.

Ստորագրությունը _______________________

Signature

 

16. Անձնագրի կամ ճամփորդական փաստաթղթի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի (առկայության դեպքում) համարը

 Passport N/travel document N/ Residence permit N (if any)

______________________________________________________________________

 

Տրված է (երբ, ում կողմից, որտեղ)

Issued by (date of issuance, authority and place)

______________________________________________________________________

 

Դիմում-հարցաթերթիկը լրացված է

This application-questionnaire is completed by

______________________________________________________________________

____________________________

 (ստորագրությունը)

 (signature)

 

 _____ _____________ 20 ____ թ.:

 

(հավելվածը լրաց. 15.06.18 N 693-Ն, փոփ. 02.05.24 N 628-Ն)

 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 134-Ն որոշման

 

ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգը նպատակ ունի կանոնակարգելու ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ազգությամբ հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթղթեր ունեցող ազգությամբ հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ (այսուհետ՝ հատուկ կացության կարգավիճակ) ստանալու համար ներկայացվող դիմումների քննարկման ընթացակարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը և դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերն անձը Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ):

(2-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

3. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները դրանք ստանալուց հետո առաջին իսկ դիվանագիտական փոստով, սակայն ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ՝ Արտաքին գործերի նախարարություն):

4. Արտաքին գործերի նախարարությունը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, այդ փաստաթղթերի վերաբերյալ իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Ներքին գործերի նախարարություն: Ստացված փաստաթղթերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունն իր եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում այդ փաստաթղթերն ստանալուց հետո երկշաբաթյա, իսկ Ներքին գործերի նախարարությունը՝ երեքշաբաթյա ժամկետում:

(4-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

5. Ծառայությունը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում, իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ այդ փաստաթղթերի պատճենները, դրանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է Արտաքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն, որոնք նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(5-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

6. Երկու և ավելի անգամ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց կողմից հատուկ կացության կարգավիճակ վերստին ստանալու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Արտաքին գործերի նախարարությունն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Ներքին գործերի նախարարություն: Ներքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն այդ փաստաթղթերն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(6-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

7. Երկու և ավելի անգամ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց կողմից հատուկ կացության կարգավիճակ վերստին ստանալու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, ծառայությունն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Արտաքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունն այդ փաստաթղթերն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(7-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

8. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրացիների դիմելու դեպքում համապատասխանաբար՝ Արտաքին գործերի նախարարությունը կամ ծառայությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության վերաբերյալ:

(8-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

9. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու մասին դիմումների ընթացքի վերաբերյալ (դիմումները ծառայությունում մուտքագրվելուց հետո դիմումների վերաբերյալ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ուղարկվելու, ինչպես նաև հատուկ կացության կարգավիճակ տալու (մերժելու) մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը ծառայությունում ստացվելու վերաբերյալ) տեղեկությունները եռօրյա ժամկետում ծառայությունն ուղարկում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) բջջային հեռախոսահամարին` կարճ հաղորդագրությամբ, եթե դիմումատուն հարցաթերթիկում լրացրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը: Դիմումատուն իր դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև Ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը: Անհատական ծածկագիրը տրվում է դիմումը ծառայությունում մուտքագրվելուց հետո դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարներին` կարճ հաղորդագրությամբ ուղարկվող տեղեկության հետ միաժամանակ:

(9-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

10. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու մասին յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում ստացվող բոլոր փաստաթղթերն ու եզրակացությունները, դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

11. Հատուկ կացության կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ծառայությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը և ուղարկում Արտաքին գործերի նախարարություն, որն էլ երկշաբաթյա ժամկետում համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով կազմակերպում է դրանց հանձնումը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում դիմում ներկայացրած անձանց:

(11-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

12. Արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

13. Հատուկ կացության կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ծառայությունը ձևակերպում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար ծառայությունում դիմում ներկայացրած անձանց:

(13-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

14. Ծառայության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

(14-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

15. Արտաքին գործերի նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ նշելով Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:

(15-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

16. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է հատուկ կացության կարգավիճակ ստացած՝ 16 տարին լրացած անձանց:

17. Հատուկ կացության կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:

18. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

19. Հատուկ կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը՝ կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

(19-րդ կետը փոփ. 02.05.24 N 628-Ն)

20. Ազգային անվտանգության ծառայությունն ապահովում է հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց անարգել մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ներկայացմամբ:

21. Սույն կարգով սահմանված ժամկետները չպահպանելու դեպքում համապատասխան պետական մարմինը դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկանք՝ ժամկետների չպահպանման հիմնավորումներով:

(հավելվածը լրաց. 15.06.18 N 693-Ն, փոփ. 02.05.24 N 628-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան