«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806060
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 փետրվարի 2006 թ. |
N 172-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ (ԹԵՍՏԵՐԻ) ՑԱՆԿԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ), ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի հինգերորդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման 3-րդ կետը. նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
ա) «Հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը)»` համաձայն N 1 հավելվածի,
բ) «Հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը, որի շրջանակներում կազմվելու են հարցաթերթիկում ներառվող խնդիրները»` համաձայն N 2 հավելվածի,
գ) «Հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում օգտվելու համար թույլատրվող նորմատիվ իրավական ակտերի ցանկը»` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թ. նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը և հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը) հաստատելու մասին» N 864-Ն և 2004 թ. մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում օգտվելու համար թույլատրվող նորմատիվ իրավական ակտերի և գրականության ցանկը հաստատելու մասին» N 213-Ն հրամանները:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ (Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր)
ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ (ԹԵՍՏԵՐԻ)
Հաստատված է |
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Բաժին I. Հաշվապահական հաշվառում
Թեմա 1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
Թեմա 2. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ
Թեմա 3. Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան
Բաժին II. Հարկեր և այլ պարտադիր վճարներ
Թեմա 1. «Հարկերի մասին» ՀՀ օրենք
Թեմա 2. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 3. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 5. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 6. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 7. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 8. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք
Թեմա 9. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք
Թեմա 10. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենք
Թեմա 11. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք
- ՀՀ մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը և համապատասխան մաքսային ռեժիմները (բաժին 2)
- ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը (բաժին 4)
- Մաքսային վճարներ (բաժին 5)
Թեմա 14. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք
Թեմա 15. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենք
Բաժին III. Ֆինանսական վերլուծություն
Թեմա 1. Կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծություն
-
ֆինանսական կայունության վերլուծություն
-
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն
Թեմա 2. Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների վերլուծություն
- Շահույթի գործոնային վերլուծություն
- Շահութաբերության շեմ, ֆինանսական կայունության պաշար, սահմանային շահութաբերություն (շահույթ)
Թեմա 3. Գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն
- Շահութաբերության գործակիցներ
- Շրջանառելիության գործակիցներ
- Արտադրողականության ցուցանիշներ
Հաստատված է |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
2. «Հարկերի մասին» ՀՀ օրենք
3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք
4. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք
5. «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենք
6. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք
7. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք
8. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք
9. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք
10. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք
11. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
12. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք
13. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենք
14. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք
15. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
16. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
17. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
18. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք
19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք
20. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
21. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
22. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք
23. ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 21-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 509-Ն որոշում
24. ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» N 2159-Ն որոշում
25. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. դեկտեմբերի 29-ի «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը հաստատելու մասին» N 319 հրաման