«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
27 նոյեմբերի 2002 թ. |
N 793-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 1 հրամանում կատարել հետևյալ լրացումը՝
1. Հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ՝
« 10. Հանրակրթական դպրոցներում ուսուցում.
11. Երաժշտական դպրոցներում ուսուցում.
12. Երեկոյան և հեռակա դպրոցներում ուսուցում.
13. Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում.
14. Արտադպրոցական ուսուցում.
15. Արհեստագործական ուսուցում.
16. Միջին մասնագիտական ուսուցում.
17. Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների.
18. Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների.
19. Տուն-ինտերնատների ծառայություն»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Վ. Խաչատրյան |