ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հոկտեմբերի 2007 թ. |
N 1634-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1513-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 23.10.2007 թ. N 10863 դիմումը,
Հրամայում եմ`
1. ՀՀ առողջապահության նախարարի 05.10.2007 թ. N 1513-Ա հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11, 12 կետերով.
«11 . Դադարեցնել «Արտաշատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000285, N Կ-XX-000463, «Արտաշատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000356, N Կ-XX-000866, «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000322 և «Արտաշատի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000328 լիցենզիաների գործողությունը։
12. «Արտաշատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Արտաշատի հիվանդանոց», «Արտաշատի ծննդատուն», «Արտաշատի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000285, N Կ-XX-000463, N Կ-XX-000356, N Կ-XX-000866, N Կ-XX-000322, N Կ-XX-000328 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը»։
2. Վերոհիշյալ հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում»։
Նախարար` |
Հ. Քուշկյան |