«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 սեպտեմբերի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32204244
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
10 սեպտեմբերի 2004 թ. |
N 215-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» 2002 թ. փետրվարի 12-ի թիվ 89-Կ հրամանում կատարել հետևյալ լրացումները`
1. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի`
ա) 1-ին և 2-րդ կետերում «գյուղատնտեսական նշանակության» բառերից հետո լրացնել «հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի» բառերը.
բ) 8-րդ կետից հետո լրացնել նոր «81» կետ հետևյալ բովանդակությամբ.
«81. Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` 500 դրամ»:
2. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի`
ա) 1-ին կետից հանել «սեփականաշնորհված» բառը, «գյուղատնտեսական նշանակության» բառից հետո լրացնել «հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի» բառերը.
բ) 6-րդ կետում «գյուղատնտեսական նշանակության» բառից հետո լրացնել «հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի» բառերը.
գ) լրացնել նոր` «81-րդ» կետ հետևյալ բովանդակությամբ.
«81. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար` 1000 դրամ»:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |