ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 20-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետի «շարքայիններին, սերժանտներին և ավագներին» բառերը փոխարինել «շարքային կազմին» բառերով.
2) 3-րդ կետի «ենթասպաներին» բառը փոխարինել «ենթասպայական կազմին» բառերով.
3) 4-րդ կետի «սպաներին» բառը փոխարինել «սպայական կազմին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին պարբերությունը «շարքային» բառից հետո լրացնել «(ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների)» բառերով.
2) 3-րդ մասի`
ա. առաջին պարբերությունը և երրորդ պարբերության առաջին նախադասությունը «հաստատություններ» բառից հետո լրացնել «կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ» բառերով,
բ. երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել.
3) 4-րդ մասի 1-ին կետը «կազմի» բառից հետո լրացնել «(ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների)» բառերով.
4) 5-րդ մասի`
ա. 1-ին կետի «սպաների» բառը փոխարինել «սպայական կազմի» բառերով,
բ. 2-րդ կետի «ենթասպաների» բառը փոխարինել «ենթասպայական կազմի» բառերով,
գ. 3-րդ կետի «ավագների, սերժանտների և շարքայինների» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով.
5) 6-րդ մասի աղյուսակի շարքային և ենթասպայական կազմերի սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ`
շարքային, եֆրեյտոր |
45 |
45 |
50 |
- |
Պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կազմ`
Կրտսեր ենթասպայական կազմ կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ավագ
Ավագ ենթասպայական կազմ ենթասպա, ավագ ենթասպա |
45
45 |
45
45 |
45
45 |
50
50»: |
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.
2) ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.».
2) 4-րդ կետը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «` պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «մարված չէ» բառերից հետո լրացնել «կամ ովքեր առողջական վիճակի պատճառով պիտանի չեն զինվորական ծառայության համար» բառերով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) վերնագիրը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «կամ կասեցնելու» բառերով.
2) 1-ին մասի`
ա. 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
2) զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու դեպքում` նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) հետագա ծառայությունը շարունակելու համար զինծառայողին պետական լիազոր այլ մարմին տեղափոխելու դեպքում` տվյալ պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.
4) պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 6-րդ կետերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`
1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքների վերանալու օրը.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը:».
4) 2-րդ մասը «դադարեցնելու» և «դադարման» բառերից հետո լրացնել «կամ կասեցնելու» բառերով:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի`
ա. 1-ին կետի առաջին պարբերությունը «պահեստազորայինների,» բառից հետո լրացնել «ներառյալ` սերժանտական դասընթաց անցնելու ցանկություն հայտնած անձանց,» բառերով,
բ. 2-րդ կետի «համապատասխան ուսումնական հավաքին մասնակցելուց հետո» բառերը փոխարինել «սպայական դասընթաց ավարտելուց հետո` փոխադրելով սպայական կազմ» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3. սերժանտական դասընթաց ավարտած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ` փոխադրելով ենթասպայական կազմ.
4. ռազմաուսումնական հաստատություն ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացու կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետով սահմանված նախազորակոչային տարիքի քաղաքացու հետ պայմանագիր կնքելու պարտադիր պայման է նրա ծնողների (խնամակալների կամ հոգաբարձուների) համաձայնությունը:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ կնքվում է ուսումնառություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են օրենքով սահմանված ժամկետում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պարտավորությունների նախատեսումը:».
3) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «շարքայինի, սերժանտի, ավագի» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով.
2) 2-րդ կետի «ենթասպայի և սպայի» բառերը փոխարինել «ենթասպայական և սպայական կազմերի» բառերով.
3) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ավարտած անձանց համար` 5 տարի.
5) սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների համար` 3 տարի:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի`
ա. 3-րդ կետի «ենթասպա» բառը փոխարինել «ենթասպայական կազմի» բառերով,
բ. 4-րդ կետի «շարքայինի, սերժանտի, ավագի» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը` ռազմաուսումնական հաստատություններ կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթության, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունված անձանց հետ:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթության, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունվելիս և ավարտելիս (ազատվելիս)` այն դեպքերում, եթե տվյալ պահին գործող պայմանագրի մնացած ժամկետը պակաս է կնքվելիք պայմանագրով նախատեսվող ժամկետից.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած և պահեստազորում հաշվառված քաղաքացու հետ նոր պայմանագիր կնքվում է, եթե չի լրացել քաղաքացու` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետային ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:».
3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ մասը:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի վերջին պարբերությունը.
2) 3-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կրտսեր հրամանատարական պաշտոնների նշանակվում են ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն կրթություն ստացած շարքային կամ ենթասպայական կազմերի զինծառայողները:».
3) 6-8-րդ մասերը «ասպիրանտուրա» բառից առաջ լրացնել «համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ,» բառերով, իսկ «դոկտորանտուրա» բառից հետո` «, կլինիկական օրդինատուրա» բառերով:
Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը «մրցույթի» բառից հետո լրացնել «կամ որակավորման» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատարանի օրինական` ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտված և պատիժը պայմանականորեն չկիրառած զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչև սահմանված փորձաշրջանի ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված զինծառայողը` մինչև դատվածությունը հանելը կամ մարելը:»:
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) որակավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:»:
Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում`
1) 1-ին կետի «զինվորներ» բառը փոխարինել «շարքայիններ» բառով, իսկ «ենթասպայի» բառը` «շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի» բառերով.
2) 2-րդ կետի «ենթասպայական» բառը փոխարինել «ավագ ենթասպայական կազմի» բառերով, իսկ նույն կետը «սպայական» բառից հետո լրացնել «կազմի» բառով.
3) 3-5-րդ կետերը «սպայական» բառից հետո լրացնել «կազմի» բառով:
Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ որակավորման արդյունքներով կամ իր պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում» բառերով.
2) 2-րդ կետը «կայացվելը,» բառից հետո լրացնել «բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը,» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով.»:
Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է`
1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում.
2) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.
3) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:»:
Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 7-րդ մասի «մեկամսյա» բառը փոխարինել «15-օրյա» բառով.
2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Զինծառայողների ուսման կամ ծառայության, ինչպես նաև ծառայողական գործուղումներն իրականացվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով:».
3) ուժը կորցրած ճանաչել 9-րդ մասը:
Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) առաջին պարբերությունը «դոկտորանտուրա» բառից հետո լրացնել «կամ կլինիկական օրդինատուրա» բառերով.
2) երկրորդ պարբերությունը «որակավորում» բառից առաջ լրացնել «արտահերթ» բառով:
Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում շարքային և ենթասպայական կազմերի սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շարքային |
շարքային եֆրեյտոր |
Ենթասպայական |
|
կրտսեր ենթասպաներ |
կրտսեր սերժանտ սերժանտ ավագ սերժանտ ավագ |
ավագ ենթասպաներ |
ենթասպա ավագ ենթասպա»: |
Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «կրտսեր լեյտենանտը,» բառերը հանել.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ենթասպայական կազմի համար` «կրտսեր սերժանտը».».
3) 3-րդ կետի «զինվորների, սերժանտների, ավագների» բառերը փոխարինել «շարքային կազմի» բառերով:
Հոդված 22. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «հաստատություններ» բառից հետո լրացնել «կամ սպայական դասընթաց» բառերով.
2) 3-րդ և 5-րդ կետերի «ենթասպաներին» բառը փոխարինել «ենթասպայական կազմի զինծառայողներին» բառերով:
Հոդված 23. Օրենքի 33-րդ հոդվածում`
1) վերնագրում «զինվորական կոչում» բառերը փոխարինել «և «ավագ ենթասպա» զինվորական կոչումներ» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «կրթություն» բառից հետո լրացնել «և «ավագ» զինվորական կոչում» բառերով:
Հոդված 24. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
«Հոդված 33.1. |
«Կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ» և «ավագ» զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած, ինչպես նաև խրախուսման կարգով` բարեխիղճ և ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին:
2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:»:
Հոդված 25. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «զինկոմիսարիատից ծառայության վայր մեկնելիս» բառերը փոխարինել «զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` որպես խրախուսանք:»:
Հոդված 26. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 27. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածները չեն հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության կրման ժամկետում: Սույն մասում նշված, ինչպես նաև կարգապահական տույժ ստացած լինելու ժամանակահատվածներում զինծառայողին չի շնորհվում հերթական զինվորական կոչում:»:
Հոդված 28. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Տվյալ» բառը փոխարինել «Ենթասպայական և սպայական կազմերի» բառերով.
2) 1-ին մասի 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կրտսեր սերժանտ` 2 տարի.
2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 3 տարի.
3) ենթասպա` 4 տարի.
4) ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.».
3) 2-րդ մասի 1-ին կետը «զրկելու» բառից հետո լրացնել «կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճված քրեական գործերով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման» բառերով, իսկ նույն կետի «ժամանակահատվածը» բառը փոխարինել «ժամանակահատվածները» բառերով:
Հոդված 29. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` մյուս սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինվորական կոչումները:»:
Հոդված 30. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը «լեյտենանտ» բառից առաջ լրացնել «ավագ» բառով:
Հոդված 31. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետի «զինվորներին, սերժանտներին, ավագներին» բառերը փոխարինել «շարքային կազմին և կրտսեր ենթասպայական կազմին» բառերով.
2) 2-րդ կետի «ենթասպաներին» բառը փոխարինել «ավագ ենթասպայական կազմին» բառերով:
Հոդված 32. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «նրանց դատվածության հանման կամ մարման, ինչպես նաև» բառերը հանել:
Հոդված 33. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի «հերթական» բառից հետո լրացնել «(հիմնական)» բառով:
Հոդված 34. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության ընթացքում տրվում է մեկ հիմնական արձակուրդ` ոչ պակաս, քան 6 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է պարտադիր զինվորական ծառայության`
1) շարքային կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 10 օր.
2) կրտսեր ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր.
3) սպաներին` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:».
2) 2-րդ մասի «զինվորական ծառայության շարքային կազմին» բառերը փոխարինել «զինծառայողներին» բառով:
Հոդված 35. Օրենքի 50-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 36. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 51. | Զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը |
1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`
1) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս.
2) զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալիս.
3) պայմանագրի ժամկետը լրանալիս.
4) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.
5) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման (վերահայտարարման) դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.
6) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.
7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելիս.
8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական կոչումից զրկվելիս.
9) պայմանագրի` զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքում.
10) մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելիս, այդ թվում` ռազմաուսումնական հաստատությունում կամ սպայական կամ սերժանտական դասընթացներում կամ ակադեմիական կրթություն ստանալիս կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), կլինիկական օրդինատուրայում, դոկտորանտուրայում ուսումնառությունից կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելիս, եթե չունի պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ.
11) ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական կրթություն ստանալիս կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատից, մագիստրատուրայից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), կլինիկական օրդինատուրայից, դոկտորանտուրայից անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե չունի պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ.
12) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետերի հիման վրա զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից, եթե սույն օրենքով սահմանված կարգով զինծառայողի հետ չի կնքվում նոր պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ ու 11-րդ կետերում նշված և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ չունեցող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 5-9-րդ կետերի հիման վրա զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողները փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին 3 տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուսման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման հետուսումնական պայմանագրային ծառայության հետևյալ ժամկետների ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելիս`
1) ռազմաուսումնական հաստատություն ավարտելուց հետո` 10 տարվա ընթացքում.
2) սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտելուց հետո` 3 տարվա ընթացքում.
3) ակադեմիական կրթության ավարտից հետո` 5 տարվա ընթացքում.
4) պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), կլինիկական օրդինատուրայում, դոկտորանտուրայում ուսումնառության ավարտից հետո` 5 տարվա ընթացքում:
5. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`
1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ծառայության ժամկետը լրանալու դեպքում.
2) ժամկետից շուտ` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
6. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու: Նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված ընդհանուր ժամկետում:»:
Հոդված 37. Օրենքի 52-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «4-5-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ և 8-րդ կետերով» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը կամ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` խաղաղ և պատերազմի ժամանակ:».
3) 5-րդ մասի առաջին պարբերության «սպաներին ու ենթասպաներին,» բառերը փոխարինել «զինծառայողներին`» բառով, իսկ «4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով» բառերը` «5-12-րդ կետերով» բառերով.
4) 7-9-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում: Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից, և տվյալ օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ` զինծառայողին ապահովելով դրամական բավարարմամբ և դրան հավասարեցված վճարումներով, պարենի փոխհատուցմամբ: Ստացիոնար բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:
8. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զինվորական կառավարման մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
9. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, և վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչև դատապարտվելը զինծառայողը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:».
5) ուժը կորցրած ճանաչել 10-րդ մասը:
Հոդված 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան ՀՕ-92-Ն |