ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2005 թվականի N 78-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
ա) վերնագրից հանել «ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» բառերը.
բ) նախաբանից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրի» բառերը.
գ) 1-ին կետից հանել «և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» բառերը.
դ) 2-րդ կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրով» բառերը.
ե) վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում, 4, 5, 6 և 7-րդ կետերի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «թ», «ժ» և «ժա» ենթակետերում, 8, 9, 10 և 11-րդ կետերում «ծրագրեր» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «ծրագիր» բառով և դրա հոլովաձևերով.
զ) որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ) |
Տ. Դավթյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
Տ. Խաչատրյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Թ. Մարգարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Հակոբյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Ա. Զապրոսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման վարչության պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետական տեղեկատվական միասնական համակարգի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Վ. Մովսիսյան | - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Ա. Մայիլյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ |
Բ. Ենգիբարյան | - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն |
Ռ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն» |
որոշմամբ հաստատված կանոնադրության`
է) վերնագրից հանել «ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» բառերը.
ը) 1-ին կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհային ծրագրի» բառերը.
թ) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հունվարի 11-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով» բառերը.
ժ) 3-րդ կետում «ծրագրի դրամաշնորհային (վարկային) համաձայնագրով» բառերը փոխարինել «ծրագրի վարկային համաձայնագրով» բառերով.
ժա) 4-րդ կետից հանել «և «Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստում» բառերը.
ժբ) 5-րդ կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի» բառերը.
ժգ) 7-րդ կետի` «դ» ենթակետից հանել «և դրամաշնորհային» բառերը, իսկ «համաձայնագրերն» բառը փոխարինել «համաձայնագիրն» բառով, «թ» ենթակետում «բյուջեներից» և «ժամանակացույցերից» բառերը համապատասխանաբար փոխարինել «բյուջեից» և «ժամանակացույցից» բառերով, «է» և «ժ» ենթակետերից հանել «և դրամաշնորհ» բառերը, «զ» ենթակետում և կանոնադրության 10-րդ կետում «ժամանակացույցերի» բառը փոխարինել «ժամանակացույցի» բառով,
«զ» ենթակետում «բյուջեների» բառը փոխարինել «բյուջեի» բառով,
ժդ) 8-րդ կետից հանել «և դրամաշնորհային» բառերը.
ժե) 23-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|