ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1586-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 979-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից մեկ հեկտար թփուտ` համաձայն հավելվածի, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գերեզմանատան ընդարձակման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |