ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2002 թվականի N 478-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում կրոնի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհուրդ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2002թ. օգոստոսի 12 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2002 թվականիօգոստոսի 12-ի N 478-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի,
Արարատյան Հայրապետական թեմի և Արցախի թեմի մեկական ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Հայաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության
պետ (խորհրդի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2002 թվականիօգոստոսի 12-ի N 478-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 478-Ն որոշմամբ:
2. Խորուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
ա) Հայաստանի Հանրապետությունում կրոնի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
բ) հակաօրինական գործունեություն ծավալող աղանդավորական կազմակերպությունների (միավորումների) գործունեության կանխարգելման միջոցառումների մշակումը.
գ) հասարակության մեջ կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների հանդուրժողական ու կառուցողական համակեցությանը նպաստումը.
դ) Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների գործունեության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկություններ ներկայացնելը.
ե) կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների միջև ծագած վիճահարույց հարցերի իրավական լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև փոխհարաբերությունների կարգավորմանը նպաստելը.
է) կրոնի ոլորտին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկատվության նախապատրաստումը.
ը) կրոնի ոլորտին առնչվող՝ իր իրավասության սահմաններում միջազգային պայմանագրերի, նախագծերի մշակմանն ու քննարկմանը մասնակցությունը.
թ) Հայաստանի Հանրապետությունում կրոնական և ազգային փոքրամասնությունների փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև այդ ոլորտների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդը գլխավորում և նիստերը վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի նիստերը կարող է վարել խորհրդի նախագահի տեղակալը:
5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
Խորհրդի նիստերին առանձին դեպքերում հրավիրյալի կարգավիճակով կարող են մասնակցել տարբեր հասարակական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
6. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Խորհրդի նախագահը, իսկ նախագահի հանձնարարությամբ նաև՝ նախագահի տեղակալը՝
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է խորհրդի աշխատանքները և ղեկավարում դրանց ընթացիկ գործունեությունը.
գ) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը, ժամը և հաստատում օրակարգը.
դ) ստորագրում է խորհրդի որոշումները և դրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
8. Խորհրդի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստը և դրա օրակարգը, կազմում նիստի արձանագրությունը.
բ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում օգնում է խորհրդին ընթացիկ գործերում, ապահովում գործավարությունը.
գ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում խորհրդի նախագահին.
դ) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
9. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |